Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ռուբեն Սաֆրաստյան.«Իսլամական աշխարհում Թուրքիա պետության դերն իրականում այնքան էլ էական չէ»

Դեկտեմբեր 2, 2009թ. 13:00

Сафрастян«Համաշխարհային ասպարեզում ուժի հիմնական վերկտորները  կիսում են այն հիմնական գաղափարը, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ  չի կարելի կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հարցի կարգավորման հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ընդ որում, ըստ պարոն Սաֆրաստյանի, Թուրքիայի կողմից այս երկու գործընթացները մեկը մյուսով պայմանավորելը ոչ մի ազդեցություն չի թողնում բարձր ատյաններում ու միջազգային ասպարեզում, և դրանք այդպես էլ մնում են որպես «զուտ թուրքական նկրտումներ»:

Սխալ տեսակետ կա, որ Թուրքիան հզոր իսլամական պետություն է. իսլամական աշխարհում Թուրքիա պետության դերն իրականում այնքան էլ էական չէ:

Լրագրողների այն հարցին, թե, արդյո՞ք, թուրքական խորհրդարանը, մինչ նշանակված վերջնաժամկետը` դեկտեմբերի 7-ը,  կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Սաֆրաստյանը պատասխանեց, որ այնքան էլ վստահ չէ դրանում, քանի որ «թուրքական խորհրդարանում և, հատկապես, իրենց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շատ նման հարցեր արդեն 10 տարուց ավել է գտնվում են անորոշ վիճակում, բացառված չէ, որ այս դեպքում ևս ժամկետները փոխվեն, երկարաձգվեն: Հավանաբար հենց այդպես էլ կլինի»: Եվ ընդհանրապես, թուրքագետը կարևորում է գործընթացների դանդաղ ու կանոնավոր ընթացքը. «Երբ փորձում են կողքից ճնշումներ գործադրել, արհեստականորեն արագացնել պրոցեսները, դա կարող է բավական անցանկալի հետևանքների հանգեցնել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն