«Եվրանյուզն» արգելափակել է Արցախի վերաբերյալ տեսանյութը
Նոյեմբերի 28-ին Եվրոպայում հանրահայտ «Եվրանյուզ» հեռուստաընկերության եթերում հայտնված Արցախի վերաբերյալ տեսանյութը հեռուստաընկերության պաշտոնական կայքի ռուսական բաժնում արգելափակված է, բայց, ինչպես կայքում է նշվում` ժամանակավորապես:
Հիշեցնենք, որ վերոնշյալ տեսանյութում ներկայացված էին իրական փաստեր Արցախի վերաբերյալ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Հայաստանի սիրտ», իսկ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ նախագահ: Իրական փաստերի վրա հիմնված տեսանյութի եթեր գնալուց հետո ադրբեջանական կողմը, երկրում իշխող կուսակցության առաջնորդի գլխավորությամբ, վայնասուն էր բարձրացրել` հեռուստաընկերությունից պահանջելով հրաժարվել նման գործունեությունից` նման բովանդակությամբ նյութերի առկայությունը համարելով հայկական պատվեր, իսկ իրենց համերկրացիներին բոլոր լրատվամիջոցներով կոչ են անում միասնաբար պայքարել նման երևույթների դեմ ու բողոքի նամակներ հղել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը:
ArmAr.am էլեկտրոնային թերթի խմբագրությունը կոչ է անում «Եվրանյուզ» հեռուստաընկերության իր գործընկերներին` տեղի չտալ ադրբեջանական կողմի անհիմն պահանջներին և չնահանջել ճշմարտության դիրքերից: Ճշմարտությունն ապացուցման կարիք չունի:
ArmAr.am












