Ադրբեջանը սկսում է հոգնեցնել
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների աթենքյան խորհրդի նիստում հայտարարել է, թե, այսպես կոչված, ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը սահմանափակ ժամանակահատվածում կարող է դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման բանալին:
Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե` «ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրն է եւ խոչընդոտում է այս տարածաշրջանի երկրների եվրոպական ընտանիք ինտեգրմանը»:
Մամեդյարովը դարձյալ խոսել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքների զավթման, այս շրջաններում պատմաճարտարապետական արժեքների ոչնչացման, մեկ միլիոն փախստականների եւ տեղահանվածների մասին:
Արտգործնախարարի խոսքերով` հակամարտության շուրջ բանակցություններն այս տարի հաճախակի են դարձել ինչպես նախագահների, այնպես էլ արտործնախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով:
«Պաշտոնական Բաքուն սատարում է բանակցային գործընթացի հետագա ինտենսիվացումը»,- ասել է նա:
ArmAr.am












