Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Գագիկ Մինասյան. «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն անվերջ «պատեպատ են խփվում

Դեկտեմբեր 2, 2009թ. 16:00

GagikԱԺ Հանրապետական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր Մամուլի ազգային ակումբում ասել է, թե  դրական տեղաշարժեր է  նկատվում նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Հանրապետական պատգամավորը էական է համարել, որ երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հենց Անկարայում` ԱՄՆ դեսպանատանը շեշտել է, որ հայթուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը իրար հետ կապ չունեցող գործընթացներ են:

Գագիկ Մինասյանի դիտարկմամբ`   հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը էական դրական ազդեցություն կունենա և Հայաստանի, և Թուրքիայի համար: Պատգամավորը համոզված է, որ այն Ադրեջանի համար նույնպես դրական ազդեցություն կունենա, քանի որ, պատգամավորի կարծիքով, վերջապես Ադրբեջանը կազատվի այն պատրանքներից, որով ինքը առաջնորդվում էր վերջին մի քանի տարիների ընթացքում` Ղարաբաղան հարցի հետ կապված դիրքորոշում ձեւակերպելուց:

«Ահա այդ պատրանքների բացակայությունն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին ստիպում է«պատեպատ խփվել», մեկ նա արտահայտություններ է անում ռազմական ճանապարհով այդ հարցը կարգավորելու մասին, մեկ հայտարարություն է անում ՀԱՊԿ անդամ դառնալու մասին: Կարծում եմ, որ այս փնտրտուքը դեռ երկար կշարունակվի»:

Գագիկ Մինասյանի կանխատեսմամբ` ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիան ԼՂՀ հետ կապված հարցում Ադրբեջանին թողնելու է միայնակ.«ՙՍա ևս մեկ անգամ երեկ արձանագրվեց Աթենքում տեղի ունեցող ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի ժամանակ, երբ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն արեցին այն մաին, որ Ղարաբաղի հակամարտության լուծումն իրենք տեսնում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա»:

Իսկ սզկբունքները հետեւյալն են` ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունք: Գագիկ Մինասյանի կարծիքով` տեսանելի ապագայում կարող ենք ակնկալել բանակցային գործընթացի հաջող ավարտ:

ArmAr.am

Հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը որեւէ կերպ չի առնչվելու Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ: Սա եւս մեկ հնարավորություն է, որ թուրք հասարակության աչքերը կբացվեն եւ կընդունի իր երկրում տեղի ունեցած ողբերգության պատճառները, կարծում է Գագիկ Մինասյանը£

ՙԱյդ արձանագրությունների կարեւորագույն դրույթներից մեկը, կարծում եմ, սա է, որ Ցեղասպանության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերը բարձրացվեն նոր` ավելի արդյունավետ մակարդակի վրա՚:

Հայ- թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում ՀՀ տնտեսությունում առաջընթացն ակնհայտ կլինի: Գագիկ Մինասյանը հեռու է այն մտքից, որ սահմանի բացման առաջին իսկ օրվանից ՙերկնքից մանանա է թափվելու՚: Երկու կարեւորագույն ` ռազմավարական եւ մարտավարական խնդիր այդուհանդերձ լուծվելու է£ ՙՆախորդ տարվա ընթացքում, երբ պրոբլեմներ առաջացան Վրաստանում, մենք ընդամենը մեկ շաբաթ զրկվեցինք այդ ճանապարհից եւ իսկապես այդ պրոբլեմները շատ ցայտուն եւ զգալի էին: Երկրորդ ճանապարհի առկայությունը ուղղակի ռազմավարական խնդիր է: Ինչ վերաբերում է մարտավարական խնդիրներին, ապա¬ իսկապես¬ այստեղ մենք ունենք լուրջ ակնկալիքներ, որ այն ապրանքները, որոնք այսօր մրցունակ չեն արտաքին շուկայում, որովհետեւ մեծ ճանապարհի վրա ծախսվող գումարները, ավելի մրցունակ կդառնան: Մի բան ակնհայտ է, որ ռազմավարական տեսակետից մենք շահում ենք եւ շահում ենք էականորեն՚:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն