Գլխավոր » Լրահոս

Ով պետք է իրականում վճարի «Հայկական ավիաուղիներ ՓԲԸ» պարտքերը

Դեկտեմբեր 2, 2009թ. 17:28

19-i nkar«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ  աշխատակիցներին տրվելիք թոշակների  պարտքերը շատանում են, իսկ դրանք ստանալու հույսերը` պակասում:

Օրերս ArmAr.am-ի խմբագրություն էր այցելել նախկին օդաչու Գառնիկ Մակիչյանը, ով էլ բարձրացրեց հիշյալ խնդիրը:

2003 թվականի հուլիսին  կառավարության կողմից կայացվում է N-906Ա որոշումը «Հայկական ավիաուղիներ »ՓԲԸ-ին գումար հատկացնելու մասին»:  Սույն որոշմամբ  նախատեսվում էր «Արմավիայի»  կողմից կառավարությանը վճարվող գումնարներից  վճարել ՀԱՈՒ պարտքերը: Սակայն ոչ մի խոստում այդպես էլ չկատարվեց: Պարտքերն էլ շարունակում են ավելանալ ու ավելանալ:

«Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, – ասում է Գառնիկ Մակիչյանը,-վնասվածքներ եմ ստացել ավիաընկերությունում աշխատելու տարիներին, հետևաբար ինձ պարտավոր են առողջությանս կորստի համար ամսեկան 80 000 դրամ փոխհատուցում վճարել:   Ես իմ առողջությունը նվիրել եմ իմ գործին, այս վիճակով ինձ ո՞վ կընդունի աշխատանքի»:

Արդեն երեք տարի է Գառնիկ Մակիչյանը չի ստացել իրեն հասանելիք փոխհատուցումը:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն ՀԱՈՒ-ի պարտքերը պետք է վճարվեն ընկերության եկամուտների հաշվին, իսկ քանի որ ընկերությունը սնանկ է ճանաչված, հետևաբար, ոչ մի եկամուտի մասին խոսք լինել չի կարող: Խնդիրը, սակայն, այնքան էլ փակուղային չէ, քանի որ սննկության մասին օրենքի համաձայն` տվյալ ընկերության սնանկ ճանաչվելու դեպքում, երբ այն չունի գույք, վճարումների իրականացումն իր վրա է վերցնում  կառավարությունը: Այնպես որ, այս պարտքերի վճարման պարտականությունը, փաստորեն,  ընկնում է կառավարության ուսերին:

Հարցի շուրջ պարզաբանումներ  ու կառավարությունից էլ իր հասանելքը ստանալու նպատակով նախկին օդաչուն  դիմել է և կառավարությանը, և մարդու իրավունքնեորի պաշտպանին, և արդարադատության նախարարին, և անգամ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, բայց բոլոր այս կառույցներից մերժում է ստացել:

Մարդու իրավունքների պաշտպանի միակ խորհուրդը` Գառնիկ Մակիչյանին, եղել է հետևյալը` դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` տրամադրելով նրան միայն Եվրադատարան դիմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը:

Ձեռնարկված միջոցներից ոչ մի արդյունք չստանալով` նախկին օդաչուն մաիայն մեկ ճանապարհ է տեսնում. դիմել լրատվամիջոցի օգնությանը, որպեսզի խնդրի մասին հնարավորինս շատ մարդիկ տեղեկանան և «գուցե մեկն ու մեկը կարողանա գոնե լուծման տարբերակներ առաջարկել» :

ArmAr.am-ի խմբագրությունը պատրաստ է աջակցել Միկիչյանին այս բարդ հարցի լուծման մեջ ու բարձրաձայնել խնդրի մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն