Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարան:

Դեկտեմբեր 2, 2009թ. 17:44

sargsyanՆախագահը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:

Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաեւ հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, արտերկրացի զբոսաշրջիկները:

Սերժ Սարգսյանն ասել է, որ տպավորված է հիմնանորոգված թանգարանով եւ նշել, որ այն մշտական հոգածության կենտրոնում կլինի:

Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցներով:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն