Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

«Թուրքիայի առջև կբացվի հայկական ոտնաշղթան քանդելու ուղին»

Դեկտեմբեր 3, 2009թ. 09:30

SabahԹուրքագետ  Հակոբ Չաքրյանի թարգմանությամբ ներկայացնում ենք  թուրքական «Սաբահ» թերթի դեկտեմբերի 2-ի համարում տպագրված «Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունը թունավորող երկու հիմնախնդիր» հոդվածից մի հատված.

«Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունը 80 տարի շարունակ թունավորում է երկու հսկա հարց: Առաջինը Կիպրոսի խնդիրն է, երկրորդըՙ Հայկական հարցը: Ով ասես չի զբաղվել Կիպրոսի հիմնահարցովՙ Դենքթաշը, Էջեւիթը, Դեմիրելը: Սակայն չեն կարողացել քանդել կիպրական ոտնաշղթան: Դա չհաջողվեց նաեւ վարչապետ Էրդողանին: Այսպիսով, Կիպրոսը փակեց դեպի Եվրոմիություն Թուրքիայի ճանապարհը: Վերջին անգամ 2004-ին Էրդողանը նորից փորձեց ոտնաշղթան քանդել, բայց ապարդյուն: Սակայն առաջիկա 5 ամիսներին, այսպես թե այնպես, դա կքանդվի, այսինքնՙ կողմերը ԵՄ-ի հովանու ներքո համաձայնության կգան, կամ էլ Կիպրոսում թուրքերի եւ հույների առջեւ կբացվի տարանջատման թավշյա ուղին: Այլ կերպ, Կիպրոսը Թուրքիայի առաջին փորձաքննությունն է դառնալու ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Երկրորդ փորձաքննության առարկան լինելու է Հայկական հարցը: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ հարյուրամյա արյան վրեժը թեւակոխեց նոր ժամանակաշրջան: Այս ժամանակաշրջանն առաջին անգամ երկրաշարժ, գուցե նույնիսկ քաոս առաջացրեց հայոց աշխարհում: Այնուամենայնիվ, Օտտավայում հանդիպելով սփյուռքահայերի հետ, համոզվեցինք, որ հայոց աշխարհը շարունակում է անփոփոխ մնալ: Սփյուռքը կրակ է թափում եւ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը հավանություն տալու համար նախագահ Սարգսյանին մեղադրում է Հայ դատը ծախելու մեջ: 1982-ին Օտտավայում գնդապետ Աթիլլա Ալթըքանի հայերի կատարած սպանությունից ի վեր սփյուռքին անձնատուր եղած Կանադան շփոթմունքի մեջ է: Չգիտի ի՞նչ անի: Մի կողմում 27 տարի շարունակ բողոքի նոտա ներկայացնող Թուրքիան էՙ ՆԱՏՕ-ի գծով Կանադայի դաշնակիցը, իսկ մյուս կողմումՙ անընդմեջ կանադացի քաղաքական գործիչների դուռը թակող հայկական հզոր լոբբին:

Համենայն դեպս, Հայաստանի հետ հաշտեցման Թուրքիայի նախաձեռնությունը ճեղքվածք է առաջացրել հայոց աշխարհում: Հայոց աշխարհում տեղի ունեցող երկրաշարժը նոր աշխարհակարգի պայմաններում կարող է Թուրքիայի առջեւ բացել նաեւ հայկական ոտնաշղթան քանդելու ուղին»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն