Նալբանդյանն ու Յագլընդը զրուցում են հայ-թուրքական հարաբերությունների շուրջ
Աթենքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ էր: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Յագլընդը հանգամանալից զրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է կազմակերպության անդամ երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը:
Նախարար Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց այցելել Երևան:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` հույս հայտնելով, որ ստորագրված արձանագրությունները շուտով կվավերացվեն ու հնարավոր կլինի անցնել պայմանավորվածությունների իրագործմանը:
ArmAr.am












