Ռիչարդ Կիրակոսյան. « Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր կլինի հենց իր` Մինսկի խմբի համար»:
«Ղարաբաղը հստակ պետք է ունենա իր տեղը բանակցային սեղանի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև խորհուրդ տվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին թույլ չտալ, որ Մինսկի խմբի համանախագահները գնան Ստեփանակերտ. «Կան որոշումներ,որ պետք է ընդունվեն Ստեփանակերտում, և ոչ թե Երևանում: Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր կլինի հենց իր` Մինսկի խմբի համար»:
Ինչ վերաբերում է այսօր երբեմն քննարկվող տարածքային զիջումներին, ապա Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանի համար քաղաքական ինքնասպանություն կլինի արձանագրություններից հետո Ղարաբաղյան հարցում մեծ զիջումների գնալը: Այդ պատճառով իրավիճակը տարածաշրջանում դեռ երկար կմնա նույնը, մինչև իսկ 5-10 տարի:
Բանավար պայմանավորվածության հավանականության հարցում Կիրակոսյանը վստահ է. «Բանավոր պայմանավորվածությունը երկու կողմերի միջև` հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունն են. պատրաստվում ենք խմել սո՞ւրճ, թե՞ թեյ»:
Իհարկե, իրավիճակի պահպանման մեջ կա նաև դրական կողմ. «Կարևոր է ունենալ երկխոսություն և ցույց տալ աշխարհին, որ մենք լուրջ և կազմակերպված մարդիկ ենք: Դա նաև ցույց է տալիս, թե ինչպես են մտածում ադրբեջանցիները` լավ, թե վատ: Միակ խնդիրն առաջացնում է բանակցային սեղանի շուրջ դատարկ աթոռը` Ղարաբաղի աթոռը: ԼՂՀ-ն անպայման պետք է ներգրավվի որպես բանակցային կողմ»:
Ինչ վերաբերում է Ալիևի վերջերս արած ռազմատենչ հայտարարություններին, ապա, ըստ Կիրակոսյանի, եթե Ալիևը լուրջ մտադրությամբ է խոսում այդ մասին, ապա կպարտվի, քանի որ. «Հայաստանի ռազմուժը շատ ավելի լավ վիճակում է, քան Ադրբեջանինը:
Բայց վտանգավոր է այն, որ կարող է և չլինել պատերազմի պաշտոնական որոշում, և անգամ փոքր սահմանային բախումը կարղ է վերահսկողությունից դուրս գալ: Իսկ ռազմուժի հավասարակշռության տեսանկյունից, Ադրբեջանը 10-12 տարով հետ է պատերազմին պատրաստ լինելուց, իսկ հայկական կողմն այսօր արդեն պատրաստվում է վաղվան»:
Ադրբեջանի դիվանագիտությունը, Կիրակոսյանի կարծիքով, հիմնային սխալներ է գործում դեռ 1990-ականներից. «Նրանք սխալ դասեր են առնում` անընդհատ պատերազմով սպառնալով, մաքսիմալ պահանջներ ներկայացնելով»:
«Շեքսպիրյան հայ-որդի իշխանության» պահանջներ ներկայացնող քաղաքականությունը` նրա կարծիքով, արդեն իսկ հանգեցնում է վստահության կորստի. «Ամեն ինչ ուզում են` ոչ միայն Ղարաբաղը, նրանց պահանջներին սահման չկա: Հետո ի՞նչ են ուզելու, Չինաստա՞նը»:
«Ադբեջանը ոչ մի քայլով ցույց չտվեց իր վստահելիությունը:
Ցանկացած, նունիսկ, ամենահիմար ամերիկացի վերլուծաբանը գիտի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի»:
ArmAr.am












