Գլխավոր » Լրահոս

Օբամա-Էրդողան հանդիպման արդյունքում Հայաստանը կարող է «հաղթաթուղթ» ձեռք բերել

Դեկտեմբեր 3, 2009թ. 15:02

«Հայկական կողմի այս նախաձեռնողական քաղաքականության արդյունքում հայ-թուրքական փակ դարպասների բանալիները դեռևս հայկական կողմի ձեռքում չեն»,-արձանագրում է «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա նշում է, որ այս ամենի հիմքում պետք է դրվեր հենց այն խնդիրը, որ «բանալիները գոնե մասամբ լինեին Երևանի ձեռքերում», այնինչ դրանք դեռևս թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում են, և դեռ հարց է, թե ինչպես դրանց հետ կվարվի միջազգային հանրությունը:

Այս և շատ այլ հարցեր որոշակիորեն կհստակեցվեն, հատկապես, դեկտեմբերի 7-ին կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպումից հետո:

Ի դեպ, այս հանդիպման ընթացքի վերաբերյալ պարոն Սաֆարյանը կանխատեսում է երեք հիմնական սցենար. «Եթե Թուրքիան համաձայնի լիովին բավարարել ԱՄՆ շահերը, ապա որպես փոխհատուցում կստանա այն ամենը, ինչ կցանկանա` այդպիսով մեզ համար ստեղծելով առավել քան վտանգավոր իրավիճակ: Երկրորդ տարբերակի դեպքում, եթե Թուրքիան մասամբ բավարարի Միացյալ նահանգների շահերը, դժվար է կանխատեսել զարգացման հստակ ուրվագծերը: Իսկ ահա Թուրքիայի կողմից գերտերության շահերը չբավարարելու դեպքում Հայաստանը ստանում է լուրջ խաղաթուղթ` Թուրքիայի քաղաքականությունը վնասազերծելու և մեր ցանկացած ուղղությամբ առաջնորդելու համար»:

Երկու երկրների նախագահների հանդիպման վերջին սցենարի դեպքում, ըստ պատգամավորի, Հայաստանի ձեռք բերած  լուրջ «հաղաթուղթը» կարևոր է հատկապես  ապրիլ ամսին  ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանությունը պաշտպանող բանաձևի ընդունումն օժանդակելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն