«Ադրբեջանը ռազմական օդանավեր է ձեռքբ երում Չինաստանից»
ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին, տեղեկացրեց, թե այսօր Ադրբեջանը ռազմական օդանավեր է ձեռքբերում Չինաստանից, և ստեղծում է ռազմական արբանյակ: սա այլևս նշանակում է, որ Ադրբեջանը կարող է ռազմական տեսակետից լուրջ առավելություն ձեռքբերել:
Սրանով հանդերձ, Կիրակոսյանը լուրջ վտանգ է տեսնում նաև ռուս–ադրբեջանական հարաբերություններում: «Սա հավանական փոփոխություն կարող է լինել Ռուսաստանի քաղաքականությունում, որը կհանգեցնի նոր զարգացումների»,- ասել է փորձագետը:
Մեկնաբանելով Նալբանդյանի հայտարարությունը, թե Ադրբեջանն առաջին անգամ համաձայնության է եկել ինքնորոշման հարցում, Կիրակոսյանն ասել է, որ ադրբեջանցիների պատկերացումներն ինքնորոշման մասին իրատեսական չեն և նրանք այլ կերպ են հասկանում դա: Հավանական չէ, որ խաղաղարար համաձայնագիր կլինի: Եթե համաձայնագիր լինի, ապա միայն Մադրիդյան սկզբունքների վրա:
Քաղաքագետը նաև իր կարծիքն է հայտնել ԱԳ նախարարի մասին, վերջինս բնորոշելով այսպես` «Հայաստանի պատմության մեջ ամենավատ արտգործնախարարը»:
ArmAr.am












