Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի

Դեկտեմբեր 3, 2009թ. 17:39

dom-pravitelstva-azerbajdzhanaՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի` կառավարության համար ընդունելի տարբերակին։

Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձևավորել՝ հակամարտության ծագման և ծավալման վերաբերյալ։ Խնդիր է դրվում միջազգային ատյաններում վերականգնել կատարվածի իրական պատկերը` մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման համար, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` այդ գործում ակտիվորեն ներգրավելով խորհրդարանական դիվանագիտությունը։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն