Ադրբեջանը պետք է միջազգայնորեն պատասխան տա իր ռազմատենչության համար
Ադրբեջանական լրատվամիջոցներն, ըստ դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի, յուրաքանչյուր օր բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով սպառնում են արցախյան հարցը լուծել ուժի կիրառման տարբերակով: «Իրականացվում է հասարակության, հատկապես, երիտասարդության զոմբիացում, մանավանդ այն երիտասարդների, ովքեր իրական պատերազմ չեն տեսել»,-գրում է Կազիմիրովը:
Դիվանագետը կոչ է անում հասարակություններին մի փոքր ավելի լուրջ մտածել պատերազմի կոչերի մասին, և առաջարկում նման կոչերը համարել «միջազգային պարտավորությունների խախտում»: «Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ-ն առաջարկությամբ հանդես գա` երկու երկրների միջև համաձայնության կնքման վերաբերյալ, որպեսզի Արցախի հարցի լուծման ընթացքում երբևէ ուժային միջոցներ չկիրառվեն»:
Դիվանագետը կարծում է, որ այդ դեպքում արդեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս ռազմատենչ կոչերն ու իր ժողովրդին պարբերաբար պատերազմի վտանգի սարսափի մեջ պահելը, միջազգային մակարդակներում հստակ գնահատականի կարժանանա ու համապատասխան վերաբերմունք կմշակվի դրանք իրականացնողների նկատմամբ:
ArmAr.am












