Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիան կարող է գնալ հանցավոր փոխանակման` ի վնաս հայկական հարցի

Դեկտեմբեր 3, 2009թ. 19:22

«Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները գերտերությունների կողմից չօգտագործվեն որպես գործիք` իրենց խնդիրների կարգավորման գործում»,-այսօր «Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտում» տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց փորձեգետ Մանվել Սարգսյանը:

Փորձագետը մտավախություն հայտնեց նաև  այն առումով, թե Թուրքիան, ունենալով բազում խնդիրներ` քրդական, Կիպրոսի, այժմ նաև Իսրայելի հետ, կարող է դրանց լուծման համար հանցավոր փոխանակման գնալ գերտերությունների հետ` իր խնդիրների լուծման փոխարեն նրանց առաջարկելով իր ծառայությունները: Նման իրավիճակում Թուրքիան, փորձագետի կարծիքով, կարող է առևտրի առարկա դարձնել մեզ համար շատ կարևոր հարցերը: Մինչդեռ, նա կարծում է, որ

«Հայաստանը նման խնդիրներից կարող էր խուսափել: Այդ իմաստով  նպաստավոր իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը, մյուս գերտերությունները  սկիզբը դնելով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարեցին, որ լուծումները պետք է լինեն միայն առանց նախապայմանների ձևաչափով, և Հայաստանը պետք է  ուղղակի համաձայներ ու վերջ»,-նկատում է պարոն Սարգսյանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն