Գլխավոր » Լրահոս

ԵՄ խորհրդատուն այցելել է խորհրդարան

Դեկտեմբեր 3, 2009թ. 20:20

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 3-ին ընդունեց Հայաստանում Եվրամիության  խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոաին:

Մինչ այդ ԵՄ խորհրդատուին արդեն ընդունել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ողջունելով խորհրդատուին ՀՀ ԱԺ-ում, Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք իր գլխավորած հանձնաժողովի գործունեության դաշտում են, եւ բխում են մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից հայտարարված` եվրաինտեգրման գործընթացից. այն է` համագործակցությունը  Եվրամիության եւ Եվրախորհրդի հետ, ինչպես նաեւ Հայաստանի օրենսդրության մոտարկումը եվրոպական չափորոշիչներին: Կարեւորելով ԵՄ-ի հետ ակտիվ համագործակցությունը թե՞ ԵՄ հարեւանության քաղաքականության եւ թե՞ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, հանձնաժողովի նախագահը վստահություն հայտնեց, որ ԵՄ խորհրդարանական խարհրդատուի հետ ՀՀ ԱԺ-ն եւ իր գլխավորած հանձնաժողովը արդյունավետ աշխատանք կծավալեն նախանշված բոլոր պլատֆորմների ուղղությամբ: Բարձր գնահատելով խոհրդարանական դիվանագիտությանը դերը եւ ԵՄ խորհրդատուին իրազեկելով այն գործընթացներին, որոնք ընթանում են «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափի ստեղծման շուրջ,  տիկին Զոհրաբյանն ասաց, որ դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին Բրյուսելում տեղի է ունենալու «Եվրանեսթի» աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է առաջարկների իր փաթեթը, նշելով, թե ինչ բնույթի հարցեր  կարող են լինել խորհրդարանական նորաստեղծ ձեւաչափի օրակարգում,  եւ որոնք են այն վերահապումները, որոնք, ըստ հայկական կողմի, չեն կարող դառնալ ՙԵվրանեսթում՚ քննարկման առարկա:

Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը «Արեւելյան գործընկերության» ձեւաչափում կառուցողական աշխատանք տանելու  թե երկկողմ, թե բազմակողմ հարթությունում, նշելով, որ չնայած Հայաստանի պատրաստակամությանը, Ադրբեջանի դեսպան Էյուբովը շարունակում է ԵՄ կառույցներին տեղեկացնել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ որեւէ երկկողմ գործակցություն «Արեւելյան գործընկերության» ձեւաչափում չի տեսնում:

Տիկին Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ դեկտեմբերի 1-ից գործողության մեջ մտած Լիսաբոնյան պայմանագիրին, հատուկ կարեւորելով այդ պայմանագրով Եվրախորհրդարանի դերակատության, ինչպես նաեւ որոշումներ կայացնելու գործընթացների վրա ազդեության մեեծացումը, նշելով, թե վստահ է, որ ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը շատ ավելի արդունավետ կաշխատի` խորհրդարանական ձեւաչափում երկու կողմերի միջեւ հաստատված բոլոր առաջնահերթությունների ուղղությամբ: Զրուցակիցներն ուրվագծեցին այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատանքներ տարվեն` խորհրդարանի փորձագիտական կարողությունների զարգացումից մինչեւ եվրաինտեգրման վերաբերյալ հասարակության տեղեկացվածության ավելացում: Խոսվեց նաեւ հայկական եւ եվրոպական միջկուսակցական կապերն ամրապնդելու եւ եվրոպական տարբեր միջոցառումներում Հայաստանի ներկայացվածությունն ապահովելու անհրաժեշտության մասին£

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն