Գլխավոր » Լրահոս

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը

Դեկտեմբեր 4, 2009թ. 09:50

Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, հիմք ընդունելով ՀՀ նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի զեկուցագրերը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Սամվելի Աֆրիկյանին ազատել Է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ  արդարադատության նախարարությունից, նախարարի մեկ այլ հրամանով`  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից կկատարի  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը։

Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սահմանված կարգով պետք է կազմակերպի ընդունման-հանձնման աշխատանքների իրականացումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը:

Արդարադատության  նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ

նախարարի հրամանով ծառայողական հետաքննություն էր սկսվել «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված մի լուսանկարի կապակցությամբ, ուր պատկերված էին հոկտեմբերի 27-ի եւ Դրոյի գործով ցմահ ազատազրկվածներ` «Ազատամտություն» թերթի խմբագրի հետ մի սեղանի շուրջ, ինչը համարվում է օրենքի կոպիտ խախտում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն