Գլխավոր » Իրան, Լրահոս

Իրանը «խաղաղ ատոմի» իրավունք ունի

Դեկտեմբեր 4, 2009թ. 10:39

Ռուսաստանը դեմ է Իրանի միջուկային քաղաքականությանը, բայց «խաղաղ ատոմի իրավունք» Իրանն, ամեն դեպքում,  ունի:  Այս մասին, ըստ  «Իտար տաս» գործակալության հայտարարել  է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշովը` Իսրայելի կառավարության հետ տեղի ունեցած քննարկումներից հետո;

Նիկոլայ Պատրուշովը նշել է, որ Իսրայելը բավական լուրջ մտավախություններ ունի Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ: Ընդ, որում  իր մտավախությունների հարցում, ըստ նրա,  Իսրայելը, հավանաբար, դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, քանի որ իր վերաբերմունքը փաստերով չի ներկայացնում:

«Մենք ևս չենք ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա, մենք ևս մտավախություններ ունենք, բայց չենք կարող զրկել նրան «խաղաղ ատոմ» ունենալու իրավունքից»:  «Համենայն դեպս, -նշում է քարտուղարը,-մենք պետք է աջակցենք Ռուսաստանի դիրքորոշմանը, ըստ որի, չարժե Իրանի առջև արգելքներ դնելով` ավելորդ լարվածություն ստեղծել տարածաշրջանում»:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն