Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Քրդերը պահանջում են բարելավել Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները

Դեկտեմբեր 4, 2009թ. 13:04

output_fileԹուրքիայում քրդերը մեծամասշտաբ բողոքի ցույցեր են սկսել: Ցուցարարները պահանջում են  բարելավել Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները: Թուրքիայի արդարադատության նախարար Ս. Էրգինը ստիպված է եղել որոշ պարզաբանումներ տալ:

Էրգինը վստահեցրել է, որ Օջալանի նկատմամբ որևէ հատուկ պատժամիջոց չի իրականացվում: «Իմրալը միջազգային չափանիշներին համապատասխանող բանտ է, որտեղ լավ կամ վատ խուց չկա, բոլորը միանման են և Օջալանի համար հատուկ վատ պայմանններ չի ստեղծվել», ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում քրդերը սկսեցին բողոքի գործողությունները՝ իսլամական Կուրբան բայրամի վերջին օրը, որը համընկնում էր Քրդական աշխատավորական կուսակցության ստեղծման 35 ամյակի օրվա հետ։ Բողոքի ակցիաների մեկնարկը նախ տրվել է Մերսին քաղաքում։ Բախումներ են եղել նաև Թուրքիայի հարավ-արևելյան Շրնաքի Ջիզրե ավանի փողոցներում, Հաքքարիում  և Բայազետի հարևանությամբ գտնվող Դիյադինի շրջանում։

Ինչպես նշում է թուրքական «CNN Turk» հեռուստաալիքի լրատվական գործակալությունը, այսօր բողոքի ակցիանները ընթանում են ամբողջ Թուրքիայով մեկ:

Արդեն 5 օր տևող բողոքի գործողությունների ընթացքում ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, այրվել են ոստիկանության տրանսպորտային միջոցներ։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել դադարեցնել անկարգությունները, հայտարարելով, որ բոլոր ցուցարարները ձերբակալվելու են։

ArmAr.am


Թեգեր` , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն