Տեր-պետրոսյանականները մոռանում են, որ լրագրողները չեն տառապում հիշողության կորստով
Այսօր ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը «Հայացք» ակումբում հրավիրել էր մամուլի ասուլիս` մեկնաբանելու ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը` կապված Աթենքում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հայտարարության հետ:
Ըստ էության` խոսնակը ոչ թե մեկնաբանեց հայտարարությունը, այլ վերաշարադրեց այն` փորձելով վստահեցնել ներկաներին, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը հաջողվել էր գտնել դիվանագիտական մեխանիզմ, որով պետք է ապահովվեր Ղարաբաղյան խնդրի լուծումը` ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Դա, նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն էր: Բայց արի ու տես, որ, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի դիտարկման, Տեր-Պետրոսյանի տարիների «տքնաջան» դիվանագիտական «փայլուն» աշխատանքը ջուրն ընկավ դեկտեմբերի 2-ի որոշմամբ:
Ի դեպ, Զուրաբյանը նկատեց, թե Տեր-Պետրոսյանի վարչակազմի ողջ դիվանագիտական աշխատանքն ուղղված է եղել նրան, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը տեղ չգտնի միջազգային փաստաթղթերում:
Սակայն , եթե ՀԱԿ-ի ներկայացուցչը կորցրել է սեփական հիշողությունը, կամ էլ թերևս իր համար շատ դժվար է ներկայացնել Տեր-Պետրոսյանի` ղարաբաղյան խնդրում ոչ հայանպաստ, մասամբ, նաև ադրբեջանամետ քաղաքականությունը, ապա գոնե պետք է տեղյակ լինի,որ լրագրողները չեն տառապում հիշողության կորստով:
Եվ այսպես, այն հարցին, թե ինչպես կարող է մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի` 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի հետ հարցազրույցում այն միտքն է ասել, թե Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրականալի է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ժողովրդի խոսքով ասած, Զուրաբյանի լեզուն կապ ընկավ… զերծ մնալով «պետական գաղտնիքի բացահայտումից», վերջինիս մնում էր միայն արդարանալ. « Հարձակման ժամանակ արվում են ամենախաղաղասիրական հայտարարությունները: Մեր հայտարարություններով մենք ապահովել ենք մեր հաղթանակները»:
Պարզվում է, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, արցախյան հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մեր նվիրյալ տղաների արյան գնով ու ողջ հայ ժողովրդի նվիրման շնորհիվ, այլ ընդամենը` ՀՀՇ-ի հայտարությունների…
ArmAr.am












