Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան.«Մենք գոհ ենք սահմանապահների գործունեություններից, մեր համատեղ աշխատանքից»

Դեկտեմբեր 4, 2009թ. 15:53

Serj SargsyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին: Նա Հանրապետության Նախագահին է  ներկայացրել Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը եւ կարեւորել է այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը: Հանրապետության Նախագահը սահմանապահ ծառայությունը, Հայաստանի պետական սահմանի պահպանությունը համարել է մեր երկրի ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչը եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առանցքային տարրերից մեկը:

ՙՄենք գոհ ենք սահմանապահների գործունեությունից, մեր համատեղ աշխատանքից եւ նրանց պրոֆեսիոնալիզմից՚,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել, որ  սահմանապահների հետ  ավանդաբար ձեւավորվել են լավ հարաբերություններ եւ փոխըմբռնում, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես օպերատիվ ու որակյալ լուծումներ տալ ծագող խնդիրներին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` գեներալ-լեյտենանտ Ստրելցովն ասել է, որ իրենք ձգտում են բարեխղճորեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն