Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանն է կորցրել Թուրքիան, թե՞ հակառակը

Դեկտեմբեր 4, 2009թ. 16:30

313481256575441«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանի ու թուրքիայի իշխանությունները իրար նկատմամբ վստահությունը կորցնում են»,-գրում է ԼՂՀ-ում հրապարակվող «Ի՞նչ անել» պարբերականի խմբագիր Մուրադ Պետրոսյանը:

Նա նկատում է, որ  իրար նկատմամբ անվստահության մթնոլորտը ամենևին էլ նոր չէ այս երկու երկրների պարագայում, իսկ թուրքերի ու ադրբեջանացիների մեջ անվստահության սերմեր գցվեցին այն օրից, երբ Թուրքիայում իշխանության եկավ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում»  կուսակցությունը:

Մուրադ Պետրոսյանը թարգմանաբար ներկայացնում է  «Седа Хабер» ծրագրիր հաղորդավար Սահիպ Ալիևի խոսքերը, ով եթերում հայտարարել է. «Անվերջ խոսվում է, որ Թուրքիան կկորցնի Ադրբեջանին, բայց ինչո՞ւ երբեք չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը կկորցնի Թուրքիային: Դեռ պարզ չէ, արդյոք, մեր հարաբերություններն արդեն այդ մակարդակի են հասել, բայց մեր գիտակցության մեջ մենք  արդեն  կորցրել ենք Թուրքիային»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն