Գլխավոր » Լրահոս

Ալիևը շարունակում է երազե՜լ

Օգոստոս 31, 2009թ. 11:55

«АПА» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իֆտարի արարողակարգին հնչեցրած ելույթում խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։
-Մեր ջանքերը` բանակցային գործընթացում, տալիս են իրենց արդյունքները ։ Մեր դիրքորոշումն այն է եղել, որ խնդրի կարգավորումը տեղի ունենա միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նախապայմանով։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարող են ապրել բարձր ավտոնոմիայի կարագավիճակում՝ Ադրբեջանի միասնական պետության կազմում։ Բանակցություններն այս սկզբունքների հիման վրա են ընթանում, և ցանկացած համաձայնություն կարող է ընդունվել միայն այդ սկզբունքների հիման վրա։ Մենք այդ մասին հայտարարել ենք միշտ, խնդրի կարգավորումը հնարավոր է միայն այս ճանապարհով։ Այսօրվա բանակցություններում արվող առաջարկները, միայն փուլային որոշում են ենթադրում։ Բոլոր «օկուպացված» տարածքները կվերադարձվեն, և մեր համերկրացիներն աստիճանաբար կվերադառնան այդ տարածքները։ Այնտեղ կվերականգնվեն բոլոր ենթակառուցվածքները, իսկ հերթական փուլում կորոշվի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը։ Մենք միշտ ասել ենք, որ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղը կունենա իրավական կարգավիճակ, բայց մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, և Ադրբեջանի հանրապետությունը երբեք դրան չի համաձայնի,-ասել է նա։
Ըստ «АПА» գործակալության


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`