Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Արամ Աթեշյանը հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին

Դեկտեմբեր 4, 2009թ. 20:00

Նոր պատրիարք ընդրելու դիմումը ներկայացվել է Թուրքիայի կառավարությանը:

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ՝ հայկական պատվիրակությունը այցելել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին և հանձնել համապատրիարքի ընտրության   դիմումը։ Վերոհիշյալ դիմումը հաստատվել էր պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից դեռևս նույեմբերի 13-ին։

Ինչպես տեղեկացնում է պատրիարքարանի կայքէջը, Ստամբուլի նահանգապետը հայ հյուրերից հետաքրքրվել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակով, խոստացել նկատի ունենալ ներկայացված խնդրանքը և այն փոխանցել ներքին գործերի նախարարությանը։

Հիշեցնենք, որ, հարցը քննվելու է Թուրքիայի կառավարությունում, որն էլ պետք է իր համաձայնությունը  տա` Պոլսո Հայոց պատրիարքի  ընտրության:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն