Վրաստանում «կդատեն» Սահակաշվիլիին
Դեկտեմբեր 5, 2009թ. 09:00
Վրացական «Ժողովուրդը դատում է իշխանություններին» հեռուստահաղորդաշարի շրջանակներում «մեղադրյալի աթոռին» է հայտնվելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ինչպես հայտնում է «Գռուզիյա օնլայն»-ը, նախագծի հեղինակները դիմել են իշխանություններին` իրենց դատապաշտպան տրամադրելու համար, բացասական պատասխանի դեպքում դատապաշտպանի ընտրությունը կկատարվի մրցութային տարբերակով:
«Դատական խորհրդի» անդամների դերում հանդես կգան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ու հասարակական գործիչները:
Հաղորդաշարը եթեր կհեռարձակվի Վրաստանում իր ընդդիմական ուղղվածությամբ հայտնի «Մաեստրո» հեռուստաալիքով:
ArmAr.am












