Ամերիկյան «Կոբրայի ցասումն» սկսվել է Աֆղանստանում
Ամերիկյան ծովային հետևակազորը աֆղանական բանակի օգնությամբ նախաձեռնել է Գելմենդ աֆղանական նահանգի հյուսիսային շրջաններում «Կոբրայի ցասումը» ռազմական գործողությունը։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:
Ռազմական գործողության թիրախը, որին մասնակցել է մոտ հազար ծովային հետևակ, եղել է թալիբների հաղորդակցությունը խախտելը և նրանց թիկունքային օժանդակությունից զրկելը։
Նշենք, որ սա ամերիկյան զորամիավորումների առաջին նման գործողությունն է Աֆղանստանում այն օրվանից, ինչ Բարաք Օբաման հրապարակավ հայտնեց նոր ռազմավարության մասին։
Երեքշաբթի օրը Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր Աֆղանստան լրացուցիչ 30 հազար ամերիկյան զորամիավորում ուղարկելու մասին:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նաև օգնություն էր խնդրել Թուրքիայից` ցանկություն հայտնելով, որ Թուրքիան Աֆղանստանում մեծացնի իր ռազմական զինուժի թվաքանակը և մասնակցություն ունենա ահաբեկչության դեմ պայքարում: Նշենք, որ ներկա պահին Աֆղանստանում 800 թուրք զինծառայող կա, որոնք, ընդհանրապես, չեն մասնակցում գործողություններին:
ArmAr.am












