Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հարցերը

Օգոստոս 31, 2009թ. 14:25

Օգոստոսի 29-ին Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլու գլխավորած պատվիրակության բանակցությունները: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է կայացել երկկողմ հարաբերությունների, միջազգային ասպարեզում համատեղ փոխգործակցության, տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Սինիրլիօղլուն Ալիևին է փոխանցել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մաղթանքները:

Բաքվից վերադառնալով՝ Սինիրլիօղլուն հայտնել է լրագրողներին, թե իրենք Ալիևին բացատրել են Թուրքիայի դիրքորոշումը` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում Թուրքիայի վարչապետն Ալիևին տեղեկացրել էր հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին, իսկ Ադրբեջանի նախագահը, իր հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`