Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանական նոր հեքիաթները` «Եվրանյուզ»-ի համար

Դեկտեմբեր 5, 2009թ. 15:30

euronews«Եվրանյուզ» հանրահայտ հեռուստաալիքով նոյեմբերի 28-ին  Արցախի վերաբերյալ իրական փաստերով ռեպորտաժի հեռարձակումից  հետո ադրբեջանցիները մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեցին, հարայ-հրոցով,  նամաներով սկսեցին բոյկոտել ռեպորտաժն ու պահանջել հեռացնել այն հեռուստաընկերության պաշտոնական կայքից: սակայն միայն այսքանով չեն սահամանփակվում ադրբեջանական ռեվանշիստական քայլերը

ArmAr.am-ին հասած տեղեկատվությամբ, ադրբեջանցիներն այժմ էլ ցանկություն ունեն «Եվրանյուզի»  եթեր խցկել, այսպես կոչված, «ադրբեջանական փախստականների» մասին ինչ-որ տեսանյութ:

Սակայն, Արցախյան պատերազմի մասին իրական փաստերի վրա ռեպորտաժը եթեր հեռարձակած հեռուստաընկերությունը, վստահ ենք, որ  քաջատեղյակ է իրական պատմությանը ու նաև վստահ ենք, որ չի մեղանչի իրականության առաջ` եթեր տրամադրելով մոգոնված ինչ-որ պատմություն:

Մանավանդ, որ իրականում «փախստական ադրբեջանցի» ասվածն ուղղակի աբսուրդ է, նման բան գոյություն չունի, չնայած որ ադրբեջանցիները  հնարավոր բարձր հարթակներն օգտագործելով`ճգնում են այն աշխարհին  ներկայացնել որպես ճշմարտություն:

Հենց նման դեպքերի համար էլ ArmAr.am-ն իր զինանոցում պահում է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի մեկնաբանությունը, որն արժանի հակահարված է մեր  հեքիաթասած հարևանների «ստեղծագործ» երևակայությանը: Պրոֆեսորը պարզաբանում է. «Փախստականներ են այն խաղաղ բնակիչները, ովքեր իրենց բնակության վայրը թողնում են իրենց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում։ Մինչդեռ ադրբեջանցիները, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից շրջանները, մարդիկ են, ովքեր մասնակցել են Ղարաբաղի շրջափակմանն ու պատերազմին։ Իսկ պատերազմի մասնակիցը փախստական լինել չի կարող։

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղից  ադրբեջանցիները հեռացել են իրենց իսկ կողմից հրահրված պատերազմական գործողությունների ընթացքում և այժմ ապրում են մի հանրապետությունում, որը իրենք համարում են իրենց երկիրը։ Միջազգային իրավունքի տեսակետից փախստականը նա է, ով փոխում է իր քաղաքացիության երկիրը։ Այնինչ իրենց «ադրբեջանցի փախստական» համարողներից և ոչ մեկն այն կարծիքին չէ, որ ինքը մի պետությունից անցել է մեկ այլ պետություն»,-եզրափակում է պրոֆեսոր Մանասյանը։

ArmAr.am-ը հարկ է համարում կրկնել, որ ճշմարտությունն ապացուցման կարիք չունի, պարզապես կարճ հիշողություն ունեցողների համար այդ ճշմարտությունը երբեմն կրկնելու կարիք է լինում:

Armar.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն