Գլխավոր » Լրահոս

Հայաստանում խոզի գրիպից ոչ ոք չի մահացել

Դեկտեմբեր 7, 2009թ. 09:48

A խմբի H1N1  տիպի գրիպից Հայաստանում  մահացության դեպք չի գրանցվել: Ինչպես ArmAr.am-ին  հայտնեցին Առողջապահության նախարարությունից, գրանցված դեպքերը եղել են սեզոնային գրիպի պատճառով,  որից,հատկապես, տարվա այս ժամանակահատվածում մահացություն միշտ էլ գրանցվել է:

Ինչ վերաբերում է օրերս լրատվամիջոցներով շրջանառվող սեզոնային գրիպի համաճարակի մասին լուրերին, նախարարությունում ոչինչ չպատասխանեցին` նշելով, որ հիշյալ հարցի շուրջ այս պահին նախարարությունում խորհրդակցություն է ընթանում, որի ավարտից հետո արդեն հստակ կլինի` արժի՞ արդյոք խոսել համաճարակի ու դպրոցները ժամանակավորապես փակելու մասին, թե` ոչ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն