Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցի գրող.«Կովկասում տեղային բնույթի պատերազմ այլևս տեղի չի ունենա»

Դեկտեմբեր 7, 2009թ. 11:43

Ekrem Eylisli bԴեկտեմբերի 2-ին, իր ծննդյան 72-ամյակի կապակցությամբ, APA ադրբեջանական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ժողովրդական գրող, Միլլի մեջլիսի պատգամավոր Էքրեմ Այլիսլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հնչեցրած ավանդական եզրափակող հարցին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Կովկասում տեղային բնույթի պատերազմ այլևս տեղի չի ունենա, եթե տեղի էլ ունենա, ապա այս անգամ այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Այդ պատերազմը կդառնա լայնամասշտաբ և կններգրավի Կովկասի հեռու և մոտիկ հարևաններին, հնարավոր է նաև որոշ արևմտյան պետությունների»: Ապա, Այլիսլին դիմելով զրույցը վարողին` ասել է.«Սակայն արի մեր զրույցը չվերջացնենք հոռետեսական նոտայով»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ադրբեջանցի գրողը Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարությունների ֆոնի վրա հայտարարել էր. «Ես միշտ ասել ու ասում եմ, որ ղարաբաղյան խնդիրը մեզ համար ավելի լավ է լուծել խաղաղ ճանապարհով: Ոչ մի երաշխիք չկա, որ այն երկիրը , որը որոշում է սկսել պատերազմը, անպայման կհաղթի: Կա այսպիսի լավ խոսք, որ ռազմական գործողություններում կարող է հաղթել մի երկիր, իսկ հարցի խաղաղ լուծման դեպքում կհաղթեն երկու երկրները»:

Նմանատիպ հայտարարությունների համար խաղաղասեր ու իրատես ադրբեջանցի գրողի հասցեին քննադատություններ հաճախ են հնչում:

Վերը նշված հարցազրույցում զրույցը վարողի հարցին, թե ինչու է Էքրեմ Այլիսլին շատ քիչ ելույթ ունենում Միլլի մեջլիսում, գրողը պատասխանել է. «Ես արտահայտվում եմ միայն այն ժամանակ, երբ հոգով ուզում եմ ինչ-որ բան ասել՚, ապա ավելացրել է. «Ես մեներգիչ եմ, իսկ խմբերգում երգելը իմ բանը չէ»:

Աշոտ Գաբրիելյան


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն