Գլխավոր » Լրահոս

Խորհրդարան կգան երկու նոր պատգամավոր

Դեկտեմբեր 7, 2009թ. 12:00

Դեկտեմբերի 6-ին Երեւանի Մալաթիա Սեբաստիայի 8-րդ եւ Հրազդան քաղաքի թիվ 25 ընտրատարածքներում տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ մեծամասնական ընտրություններ:

Նախնական տվյալների համաձայն, Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում միակ թեկնածուն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը հավաքել է 13 հազար 493 կողմ եւ 384 դեմ ձայներ: Իսկ  թիվ 8 տարածքում գրանցված միակ անկուսակցական թեկնածու 38-ամյա Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 8382 ընտրող, դեմ` 132-ը:

Հիշեցնենք, որ  8-րդ ընտրատարածքի պատգամավորը Հակոբ Հակոբյանն էր, իսկ 25 ընտրատարածքի, Սասուն Միքայելյանը, երկուսի պատգամավարական  լիազորությունները դադարեցվել են մարտի 1-ի իրադարձությունների գործով դատապարտվելու պատճառով:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն