ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ
Օգոստոս 31, 2009թ. 16:36
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը` հղում անելով երկրի արտաքին կապերի գերատեսչությանը:
«Այցելությունը տեղի կունենա Հայաստան-Վրաստան քաղաքական երկխոսության ձևաչափում»,- ըստ աղբյուրի, հայտարարել է նախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան:
Այցելության ընթացքում Գրիգոլ Վաշաձեն հանդիպումներ կունենա Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունները ներկայացնող այլ պաշտոնատար անձանց հետ:
«Երևանում կայանալիք հանդիպումներում քննարկվելու են Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր»,- հայտնել է Ջալագանիան:












