Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Պատերազմի սպառնալիքի ներքո՝ չեն կարող լինել խաղաղ բանակցություններ»

Դեկտեմբեր 7, 2009թ. 13:38

artush-150x150Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Աթենքում արված հայտարարության մասին ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ ստորագրված հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ 2007թ. Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ձևակերպված առաջարկությունն ամրագրվում է որպես  խնդիրն այդ սկզբունքների շրջանակում  լուծելու պահանջ։ «Սրանք այն հանգամանքներն են, որ թուրք-ադրբեջանական պահանջների շրջանակում են և, կարծում եմ, որ  այս երկու կողմը ցանկանում են շատ ավելի շոշափելի արդյունք ստանալ՝ մինչև հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը»,- ասաց Ա. Շահբազյանը։

Ըստ  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի՝ արձանագրությունների շուրջ Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարակության որոշ մասի, նաև Սփյուռքի կողմից բարձրացված դժգոհությունն էր պատճառը, որ Աթենքում արված հատարարության մեջ տարածքային ամբողջականության կողքին խոսվում է նաև իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին։ «Սրանք գուցեև շատ բան չեն փոխում, բայց ամեն դեպքում որոշակի զգուշավորության մղեցին միջազգային ուժերին, որոնք խիստ շահագրգիռ են, որպեսզի իրենց ձեռնարկած այս գործընթացը չձախողվի։ Ակնհայտ է մի երևույթ, որ Ադրբեջանը խոսում է ճնշման և շանտաժի լեզվով, ասելով՝ կամ արագացրեք բանակցությունները և որոշակի քայլեր իրականացնելու համար համաձայնության եկեք, իհարկե, իրենց ակնկալած լուծումներով, կամ մենք պատերազմ ենք սկսում։ Իսկ   պատերազմ հաղթանակած կողմը` Հայաստանը, ցավոք, այս պարագայում, պաշտպանվողի վիճակում է գտնվում։ Անհասկանալի ու վիրավորական է մեր իշխանավորնների` այսչափ կրավորականությունը։ Միշտ չէ, որ պետք է այսչափ հանդուրժող ու զիջող լինել։ Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի գնալ բանակցությունների, երբ դրա նախօրյակին Ադրբեջանի նախագահը, և ոչ միայն նա, սպառնալի հայտարարություններ են անում:  Կարելի է, օրինակ՝ վկայակոչելով այն փաստաթղթերը, որոնցում խոսվում է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման մասին, մի անգամ էլ չգնալ նման հանդիպման՝ ասելով, որ գործակիցն արդեն իսկ խախտում է պայմանավորվածությունները։ Ինչպե՞ս կարելի է այդ ամենից հետո մասնակցել բանակցություններին ու ձևացնել, թե այդ ամենից անտեղյակ ես։ Պատերազմի սպառնալիքի ներքո խաղաղ բանակցություններ  չեն կարող լինել »,- շեշտեց Ա. Շահբազյանը։

ArmAr.am

Թեգ- Հայաստան,  Ադրբեջան,  Աթենք,  ՀՅԴ,  Արտյուշա Շահբազյան,  Մադրիդյան սկզբունքներ,  Սփյուռք,  իրավահավասարություն,  ինքնորոշման իրավունք, շանտաժ,  պատերազմ


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն