Գլխավոր » Լրահոս

Հայկական խաչքար է բացվել Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայում

Դեկտեմբեր 7, 2009թ. 13:47

buenos_aires_oՍ.թ. դեկտեմբերի 5-ին Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայի կենտրոնական հրապարակներից մեկի վրա գտնվող «Անարատ հղիություն» մայր տաճարի հարեւանությամբ կայացել է հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն: Այս մասին  հայտնում են ԱԳՆ-ից:

Բուենոս Այրեսից, Բերիսոյից ժամանած եւ տեղի՝ Լա Պլատայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խաչքարի բացման արարողությունն իրականացրել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Լա Պլատայի քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան, Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի անդամ Սերխիո Նահապետյանը, ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Քեշիշյանը:

Խաչքարի օրհնության արարողությունը կատարել են Լա Պլատայի արքեպիսկոպոս Էկտոր Ագերան եւ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Բացման արարողությունից առաջ Մայր Տաճարում արքեպիսկոպոս Էկտոր Ագիրեն եւ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը մատուցել են սուրբ պատարագ, որից հետո ելույթ են ունեցել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Քեշիշյանը, պատգամավոր Սերխիո Նահապետյանը, Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Լա Պլատայի քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան:

Միջոցառումն ավարտվել է Բուենոս Այրեսից ժամանած «Գայանե» պարախմբի ելույթով:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն