Բոսնիայի դեսպանը հանձնել է հավատարմագրերը
Բոսնիա եւ Հերցեգովինայի դեսպանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին հանձնեց
իր հավատարմագրերի պատճենը
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչին (Želko Janjetović) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով դեսպան Յանետովիչին իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով` փոխնախարար Ղազինյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:
Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:
Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումներին:
ArmAr.am
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ArmAr.am












