Մինսկում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն
Դեկտեմբեր 7, 2009թ. 18:07
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացել է երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն՝ հայ համայնքի ներկայացուցիչների եւ Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ:
Դեսպան Օլեգ Եսայանը ելույթում անդրադարձել է 1988թ. ողբերգական իրադարձությանը, ընդգծել վերածնվելու եւ ապագա կերտելու հայ ժողովրդի անկոտրում կամքը:
Արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը: Եկեղեցու սպասավորներն անցկացրել են երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն:
ArmAr.am












