Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիայի մեջլիսի փոխնախագահ.« Թուրքիայի մեջլիսում արձանագրությունների քննարկումն անհնար կլինի, եթե…»

Դեկտեմբեր 7, 2009թ. 18:19

articles_upload_image_19190«Եթե չսկսվի ղարաբաղյան խնդրի լուծման համար օկուպացված ադրբեջանական հողերն ազատելու գործընթաց, Թուրքիայի մեջլիսում արձանագրությունների քննարկումն անհնար կլինի», – ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ, կառավարող Արդարության և զարգացման կուսակցության անդամ Սադիք Յաքութը:

Վերջինիս խոսքով, կանոնակարգի համաձայն, խորհրդարանում քննարկման համար պարտադիր ժամկետ նախատեսված չէ:«Մենք արձանագրությունների հետ կապված կարծիքներ ենք փոխանակում մեր արտգործնախարարության հետ: Գոյություն ունեն խոստումներ և պայմաններ`«եթե չսկսվի ադրբեջանական հողերն ազատելու գործընթաց, Թուրքիայի մեջլիսում արձանա•րությունների քննարկումն անհնար կլինի: Մենք միշտ կատարելու ենք «Մեկ ժողովուրդ`երկու պետություն՚» կարգախոսից բխող պայմանները: Եվ թող ոչ ոք դրանում չկասկածի՚,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն