Ի՞նչ ճակատագիր է սպասում Սուրբ Գեւորգ եղեկեցուն
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հովիկ Սանամյանը նոր է վերադարձել Թիֆլիսից, որտեղ այդ երկրի հուշարձանների պահպանության գործակալության հետ քննարկումներ էին ընթանում Սուրբ Գեւորգ եղեկեցու վերականգնման ուղղությամբ:
Այս պահին Թիֆլիսի քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են եկեղեցու փլատակները, որից հետո, Հովիկ Սանամյանի փոխանցմամբ, վրաց մասնագետները եկեղեցու վերականգնման նախագիծը կներկայացնեն Հայաստանի մշակույթի նախարարության հաստատմանը:
Հայկ Սանամյանի խոսքով, վրացական կողմը լուրջ է տրամադրված
Սակայն, հայտնի է, որ Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Վրաստանի տարածքում վիճելի կարգավիճակ ունեցող հայկական եկեղեցիներից մեկն է: Այսինքն` վերականգնումից հետո հնարավոր է, որ այն համարվի վրացական, քանի որ հայ առաքելական եկեղեցին Վրաստանում իրավական կարգավիճակ չունի:
ArmAr.am












