Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ պետնախարարին

Դեկտեմբեր 7, 2009թ. 19:21

MAR_5443Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը  վստահություն է հայտնել, որ նրանց այցը, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները  դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում:  Գոհունակությամբ նշելով երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը  շահագրգիռ է առավել ամրապնդել ու խորացնել կապերը Ծոցի երկրների հետ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների զուսպ եւ հավասարակշիռ վերաբերմունքը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նախագահ Սարգսյանին հաղորդել է ԱՄԷ Նախագահի եւ փոխնախագահի ջերմ ողջույնները ու բարեմաղթանքը: Ընդգծելով  քաղաքական ու տնտեսական ոլորտում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԱՄԷ շահագրգռությունը` Անվար Գարգաշն իր  հայաստանյան այցը եւ այստեղ ունեցած քննարկումները գնահատել է հաջողված:

Հիշելով, որ այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, պետնախարարն ասել է, որ իրենք երբեք չեն մոռանա այդ ողբերգական օրը, եւ իրենց կարեկցանքն են հայտնում հայ ժողովրդին:

Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել բազմաբնույթ փոխգործակցության, համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի շուրջ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն