Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիան զգուշանում է ԱՄՆ-ից ու Հայաստանից

Դեկտեմբեր 7, 2009թ. 16:13

«Թուրքերը չեն սիրում ներողություն խնդրել: Նույնիսկ ամենալիբերալ թուրքի համար հաճելի չէ ներողություն խնդրել իր օսման նախնիների համար»,-ասել է Անկարայի «Սաբահ» թերթի մամլո բաժնի նախկին ղեկավար Ասլի Այդինտասբասը:

Ըստ «REGNUM» գործակալության, լեհական «Polityka» պարբերականը գրում է որ եթե այսօր թուրքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բաներ հասկացել են, ապա դա «միայն Եվրամիության պարտադրանքով, այդ կառույց  մուտք գործելու թեկնածու դառնալու համար»:

«Polityka» պարբերականը գրում է նաև, որ «միջազգային դոպինգն», ակնհայտորեն, օգտակար է Թուրքիային. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ընթացքում որպես «վկա» հանդես եկավ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական սերուցքը, իսկ Հիլարի Քլինթոնը վերջին պահին ուղղակի փրկեց պատմական համաձայնությունը այլ ենթատեքստեր ստանալուց, երբ արդեն ձեռք բերվածը մեկ ակնթարթում ուղղակի կարող էր իր իմաստը կորցնել` եթե առաջ քաշվեր նաև Արցախի հարցը: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելն ու Արցախի հարցը կապում է իրար` Արցախյան հակամարտությունը հանդես բերելով որպես նախապայման: Հայաստանյան ընդդիմությունն էլ մեղադրում է   այդ նախապայմանով փաստաթղթի ստորագրումը թույլ տված ՀՀ նախագահին` պահանջելով վերջինիս հրաժարականը. «Հայկական սփյուռքը Նյու-Յորքում, Լոս-անջելեսում, Փարիզում ևս ընդդիմացավ այդ նախապայմանների պատճառով, որովհետև նրանք հույս ունեն վերադարձնել իրենց պատմական հողերը»,-գրում է պարբերականը և ավելացնում, որ Թուրքիայում ևս շատերը դեմ են այս գործընթացներին` համարելով, որ իշխանությունները պարզապես տեղի են տվել արտաքին ճնշումներին:

Թուրքերին առանձնահատուկ անհանգստացնում է, հատկապես, այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել է Բարաք Օբաման, իսկ նրա նկատմամբ անվստահության մթնոլորտ է ձևավորված: Նման վերաբերմունքի պատճառը, հատկապես, «The Metal Storm» գիրքն է, որտեղ նշված է, թե ԱՄՆ-ն հարձակվել է Թուրքիայի վրա, բաժանել այն Հայաստանի ու Հունաստանի միջև` ստեղծելով անկախ Քրդստան:

Այն հանգամանքը, որ հիշյալ գիրքը Թուրքիայում մեծ ժողովրդականություն էր վայելում, կարելի է եզրակացնել, թե որքան է «Թուրքիան զգուշանում ԱՄՆ-ից ու փոքրիկ Հայաստանից»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն