Արմեն Ջիգարխանյանը ուղեղի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբեր 8, 2009թ. 08:00
Թատրոնի եւ կինոյի տաղանդավոր խորհրդային եւ ռուսաստանյան դերասան Արմեն Ջիգարխանյանը ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայում հոսպիտալացվել է: Դերասանը հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով: Այժմ նա գտնվում է Մոսկվայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկում:
Հայտնի ու սիրված դերասանն այսօր ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նա ծնվել է 1935թվականին:
ArmAr.am












