Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան խնդիրը

Դեկտեմբեր 8, 2009թ. 09:42

output_fileԻ վերջո, կայացավ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը:

Երեկ Երևանի ժամանակով 20:40-ին սկսված հանդիպումն ընթացել է երկու ժամ, որից հետո երկու ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ինչպես նախատեսված էր կողմերը քննարկել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Բարաք Օբաման ասել է, թե հանդիպման ընթացքում իրենց հաջողվել է քննարկել ԱՄՆ-ին և Թուրքիային հուզող մի շարք խնդիրներ: Նա շնորհավորել է Թուրքիայի վարչապետին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ արված քայլերի համար: Բացի այդ, վստահեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ու Թուրքիայի ջանքերը  համատեղվելու են: Ըստ Օբամայի, Իրանի  խնդրում Թուրքիան կարող է մեծ դերակատարում ունենալ, ավելին կարող է նպաստել երկրագնդում խաղաղության հաստատման գործընթացներին:

Օբաման նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ իր հարաբերությունները կզարգացնի ոչ միայն ռազմական բնագավառում, այլև տնտեսական:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ իրենք քննարկել են Աֆղանստանում, Իրանում, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու անդրադարձել են էներգետիկ խնդրին: Նա հիշեցրել է, որ վերջերս ստորագրվել է «Նաբուկոյի» համաձայնագիրը և ներկա պահին գազի գնի շուրջ շարունակվում են բանակցությունները Ադրբեջանի հետ: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում որոշակի առաջընթաց կգրանցվի, ակնարկելով, որ դա անմիջական կապ ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման հետ: Էրդողանը շեշտել է, որ այս հարցը ևս քննարկվել է ԱՄՆ-ի նախագահի հետ և վստահեցրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը կնպաստի նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, առաջարկելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արագացնի խնդրի արագ լուծումը:

Այլ կեպ ասած` Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Ասել է թե Թուրքիայի վարչապետը ԱՄՆ Նախագահին բաց տեքստով հասկացրել է` եթե ԱՄՆ-ը կարգավորի հայ-ադրբեջանական հակամարտությունը, Թուրքիան էլ կլուծի Հայաստանի հետ ունեցած իր խնդիրները:

ArmAr.am



Թեգեր` , , , ,

Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն