Ի՞նչ են Հայաստան – Թուրքիա նախաստորագրված և ստորագրված արձանագրությունները. ո՞ւմ համար, ո՞ւմ կողմից և ինչի՞ն են ծառայեցվելու
Շուրջ երեք ամիս է խոսեցինք, ասեցինք, ազգովին քննարկեցինք, վիճեցինք, լարվեցինք, անգամ զայրացանք, սակայն այդպես էլ եզրահանգման չեկանք: Տարակարծիք մնացինք ու… բաժանվեցինք: Այդպես էլ չփորձեցինք, մենք մեզ համար չպարզեցինք, թե իրականում ո՞րն է դրված խնդիրը և ո՞րն է լինելու ակնկալվող արդյունքը, ի վերջո, ո՞րն է բուն հանցագործությունը, որո՞նք են հիմնական՝ առանցքային վտանգները և ի՞նչպիսին կարող են լինել դրանց հետևանքները, նաև ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենը պատվիրողներն ու բացի արտգործնախարարից էլ ո՞վքեր են ստանձնել դրանց կյանքի կոչելու հարցը հաջողեցնելը:
Իսկ հիմա լռում ենք, հանգստացանք: Ի՞նչ է դրանով ամեն ինչ վերջացավ, այլևս վտանգը չկա՞, մեզ հանգի՞ստ թողեցին…
Համաժողովրդական անհանգստություններն ու մտահոգությունները ամփոփելու և որոշակի եզրահանգումերի գալու համար, փորձենք հնարավորինս սեղմ, սկզբունքային և հիմնական հարցադրումներով ներկայացնել ՀՀ – տարածաշրջան աշխարհաքաղաքական առկա իրողությունը, և ՀՀ-ի համար միջազգային և ներպետական նոր կարգավիճակ և հարաբերություններ ստեղծելու նպատակով նախագծված և արդեն իսկ ստորագրված Հայաստան – Թուրքիա միջազգային իրավական նորմատիվ ակտերի (4 փաստաթղթերի) փաթեթի իրավական – քաղաքական իրողությունն ու նրա նպատակային նշանակությունը (մեր և այլոց համար), նաև բոլոր՝ չորս, փաստաթղթերի (իրավական առումով) օրինական լինելու կամ չլինելու իրողությունը:
Տխրահռչակ արձանագրությունները պատվիրողի, նրա քաղաքական նպատակների և ակնկալիքների մասին
Իրոք, քիչ թե շատ հասկանալու համար, մինչ բանավիճելը պետք էր խորությամբ ուսումնասիրեինք մեր առջև՝ այն էլ դրսից, հանպատրաստի դրված խնդիրը:
Իրոք, պետք էր նախ և առաջ իրապես հասկանալ արձանագրությունների կառուցվածքային տրամաբանությունն ու բովանդակային իմաստը, նախագծերը կազմողի հետապնդած նպատակը, ինչպես և իրավական նորմատիվ այդ ակտերով վերակարգավորվելու դրված ՀՀ ներպետական և արտաքին՝ միջազգային հարաբերությունների նոր ձևերն ու դրանց ուղղվածությունը, ասել է թե՝ ի՞նչը, ինչո՞վ ենք փոխարինելու և ինչո՞ւ, ո՞ւմ համար: Նաև վերլուծելով պետք է գտնեինք, թե որո՞նք են ՀՀ ներպետական և արտաքին փաստացի այն իրողությունները, որը ըստ այդմ, ակնկալում են տեսնել ամենն այս ձևավորողները:
Դրա համար, մինչ պատասխաններ որոնելը, նախ և առաջ, անդրադառնանք տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրողությանն ու այն պայմանավորող այլոց ձգտումներին և աշխարհաքաղաքական ակնկալիքներին:
Օրեր առաջ Եվրոպայում վարագույրը փակվեց: Ավարտվեց կես դար տևած խաբեության ու երեսպաշտության քաղաքական թատրոնի եվրո-բեմականացումը: Մեկ ամիս հետո՝ 2010թ. հունվարի 1-ից, Եվրոպա մայրցամաքը (այն ներառող երկրներով) վերածվելու է մեկամբողջական, ընդհանուր պետության: Հաջողեցին, ավարտի բերեցին գերնպատակն իրականացնող առաջին քայլը ու իրականացնման են դնում երկրորդը:
Մայցամաքային հաջորդ պետությունը, ըստ նախագծված հաջորդականության, Աֆրիկան է, նրան պետք է հաջորդեն Հյուսիսային Ամերիկա, հետո Հարավային Ամերիկա մայրցամաքները: Հիմնական խնդիրը Ասիայում է. Նոր արևելքի և Հնագույն Արևելքի երկրների անհնազանդության ու անկանխատեսելիության մեջ է: Ինչ վերաբերում է անկանխատեսելի Ռուսաստանին, ապա կարծես թե հույս ունեն այս անգամ նրան՝ ելցինյան տարբերակով, կրկին հնազանդեցնել (համենայն դեպս այդպես կարծում են, որ կարող են): Լուրջ մտավախություններ ունեն Չինաստանի և Հնդկաստանի, անգամ Ճապոնիայի և Կորեայի հարցում:
Կովկասը առանձնացվում է մայրցամաքային պետություններից. ճիշտ այնպես, ինչպես Կոսովոն Նոր Եվրոպա պետությունից, Կոնգոն՝ Աֆրիկայից, Կոլումբիան՝ Հարավային Ամերիկայից: Հյուսիսային Ամերիկայում՝ նոր տիպի պետություն ստեղծելու համար անջատվող տարածքը գուցե թե դեռ չեն որոշել (կամ էլ մենք տեղյակ չենք): Առանձնացումը պայմանավորված է այդ երկրները (ավելի ճիշտ դրանց տարածքները) աշխարհաքաղաքական նոր կարգի համար նորովի օգտագործելու խնդրով:
Նախատեսված. մայրցամաքային պետությունների դե յուրե ստեղծման առաջին քայլին հաջորդելու է ՆԱՏՕ-ի միջազգային կարգավիճակի կտրուկ, դեռևս դե ֆակտո (իսկ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումից հետո) դե յուրե վերափոխում: Միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն լինելուց այն՝ 2010թ. հունվարի 1-ից հետո, վերածվելու է լրիվ ինքնուրույն, բոլոր (ներմայրցամաքային) նախկին պետություններից անկախ և ինքնիշխան, այսպես կոչված, Համաշխարհային Զինված Ուժերի: Ուստի նրա ներկայիս՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ունեցած տեղաբաշխումը առաջիկայում, մի մասով վերատեղաբաշխվելու է ու մշտական տեղակայման են գնալու բոլոր նոր ձևավորվելիք մայցամաքային պետությունների տարածքներում: Դրա համար իրենց □հատկացվող□, որոշակի (համեմատաբար փոքր) տարածք ունեցող, հատուկ, հենց այդ նպատակի համար կանխավ՝ արդեն իսկ ստեղծված, կամ ստեղծվող պետության տարածքում: Ուր բնակվող, նաև հատուկ այդ նպատակի համար կանխավ (ազգագրական ներխուժումների միջոցով) ներառված ժողովուրդը ունենալու է այդ ԲԱՆԱԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ-ը ծառայելու ենթակառույցի դեր ու նշանակություն: Կոսովոյում այլևս տեղափոխություն և ձևափոխություն չի լինելու. այնտեղ ամեն ինչ արված է, ավարտված: Հերթն այսօր Հարավային Կովկասինն է, որտեղ և 1920 թվականին գտել են իրենց «խնդրի» լուծման բանալին: Այն, ըստ անգլիական՝ աշխարհին տիրելու կայսերական մոտեցման Հայկական Հարցն է: Ասել է թե՝ Հայը, Հայոց պետականության կրողը, նաև հայկական պետությունը: Այդ խնդիրն է, որ այսօր փորձում են «լուծել» խաբեության ու երեսպաշտությա, նաև եվրո-վճռականության միջոցով: Հարցը ոչ թե Հայաստանի և Հայության աշխարհագրական տեղի ու դիրքի մեջ է (ինչպես շատերը փորձում են բացատրել), այլ, և, հենց միայն, քաղաքակրթական արժեքի, Արևմուտք – Հնագույն Արևելք աշխարհաճանաչողությունների տարբերությունների: Մադու, Մարդկային Աշխարհի բնությունը՝ այն կարգավորող բնական օրենքները եվրո-քաղաքական՝ բանական մտածողության միջոցով ճանաչել, ընկալել ու հասկանալ չկարողանալու մեջ:
Բացի համաշխարհային ռազմա-քաղաքական խնդիրների, ՆԱՏՕ-ն, ըստ նախատեսվածի, ունենալու է մայրցամաքի ընդհանուր պետության մեջ, որպես նահանգ ներառված առանձին ազգային -պետական կազմավորումների հնարավոր ընդվզումները, բունտերը զսպելու, դրանք լիկվիդացնելու գործառույթ: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի Զինուժ կազմող այդ նորաստեղծ բանակ – պետության բնակչությունը չի կարող կազմված լինել տեղացի, նաև այդ մայրցամաքի որևէ մեկ, կամ մի քանի այլ ժողովուրդներից: Նպատակահարմար է, որ դրանք լինեն դրսից:
ՆԱՏՕ-ի մյուս մասը տեղաբաշխվելու է մայրցամաքներից դուրս, երկու կամ ավելի մայցամաքային պետությունների միջև ընկած (ցանաքային կամ ծովային) տարածքում: Քանի որ նրանց վրա դրված է լինելու ավելի մեծ և պատասխանատու «առաքելություն»: Այն է, ռազմա-քաղաքական հսկողություն սահմանել իրեն վստահված մայրցամաքային պետությունների վրա. նրանց ժողովուրդների բոլոր (ինչպես առանձին, նույնպես և համատեղ) անհնազանդությունները կանխելու, «մեղավորներին» էլ պատժելու համար:
Կովկասը առանձնացվում է մյուսներց նրանով, որ այն, որպես ՆԱՏՕ-ի Զինուժի ցամաքային հենակետ հանդիսացող բանակ պետություն, ըստ էության, հսկելու է մոլորակի աջ կիսագնդի ամբողջ տարածքը, իր անմիջական հրամանի տակ առնելով Եվրոպա, արաբական աշխարհ, ռուսական եվրոպա, Ասիայի՝ առաջնահերթորեն Հնագույն Արևելքի երկրներին, նաև մայցամաքային ընդհանուր պետություններին: Հասկանալով դրված խնդրի հնարավորությունների ծավալն ու իշխանության չափը, նաև իրականացնման հետ կապված հայտնի դժվարությունները, ի տարբերություն Կոսովոի, նախատեսել են, որ Կովկասը դեռևս լինի երկու առանձին՝ ժամանակ առ ժամանակ (ըստ անհրաժեշտության) իրար հետ □հակամարտող□ կամ համագործակցող հենակայաններից կազմված և սակայն մեկ կենտրոնից՝ ուղիղ՝ ստվերային ղեկավարումով ապահովված, մեկ ընդհանուր ռազմական պետություն: Որտեղ տեղակայվելու է Համաշխարհային Զինուժի բոլոր բանակներին (նրանց Գլխավոր շտաբերին) ղեկավարող Կենտրոնական Շտաբը: Ի դեպ, ըստ այդմ, Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ առնվող Վրաստանը և Հայաստանը, հանդիսանալու են Կովկասյան ընդհանուր բանակ պետության արևմտյան մասը, որի ստեղծման և հետագա՝ միջազգային քաղաքական, կարգավորումը դրվել է Եվրոմիույթան (հունվարի 1-ից Նոր Եվրոպա պետության) վրա: Իսկ արևելյան կեսը՝ Ադրբեջանը ու ռուսական Կովկասի արևելյան մասը, դեռևս (այսօրվա դրությամբ) դրվում է Ռուսաստանի Դաշնության վրա, անշուշտ, հետագա փուլերում այն վերաճշտելու հեռանկարով:
ՆԱՏՕ -ի Զինուժի հիմնական դժվարության մասին
Առաջին հայացքից թվում է թե Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն, կարծես թե □խնդիր□ չունեն: Որոշակի ուժային ճնշումներով, նաև մեծ ու փոքր պետությունների պետապարատները մեծ փողերով կաշառելով, ինչպես և վերջին 20 տարիներին այդ երկրների քաղաքակրթական և սոցիալ տնտեսական մակարդակների արհեստական՝ կտրուկ իջեցման, նաև զարգացման հնարավորությունները նվազեցնելու միջոցով արդեն իսկ կարող են նախանշված ժամանակահատվածում (մինչև 2015թ.) հեշտությամբ ավարտել իրենց այս դարակազմիկ՝ հավակնոտ □պրոեկտը□: Ի դեպ, հենց այս □պրոեկտի□ ֆինանսավորման համար էր տասնամյակներ շարունակ՝ գիշեր ցերեկ, անընդհատ ռեժիմով, աշխատում ԱՄՆ դոլլար տպող հաստոցը: Այնպես որ Համաշխարհային ֆինանսատնտեսական այս ճգնաժամը ամենևին էլ ֆինանսական չէ, այլ, և, հենց միայն, համամարդկային ու քաղաքակրթական:
Սակայն, պարզվում է, որ ժամանակին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չէր նկատել մի լուրջ խոչընդոտ, որը վերջին 10 տարիներին հստակորեն ձևավորվեց և դարձավ հրատապ լուծում պահանջող բավականին լուրջ դժվարություն, շջանառությունից հանելով Արևմուտքի «նո պրոբլեմ»-ի վստահությունը:
Խնդիրը նրանում է, որ ՆԱՏՕ-ն պատերազմող՝ մարտունակ (կռվող) զինվոր չունի: Ունի ժամանակակից հզոր ռազմատեխնիկա, զենքն ու զինամթերքն էլ պահանջվածից շատ ավելի են: Ունի բարձր գրագիտության սպայակազմ, բայց չունի շարքային՝ կռվող, զինվոր: Եղածն էլ չի ուզում և չի էլ կարող լուրջ պատերազմում կռվել: Սովոր է, անպարտելի է, երբ տեխնիկայով հագեցած ու զինավառ «կռվում» է խաղաղ բնակչության դեմ. ինչը տեսել ենք, տեսնում են վերջին 20-30 տարիներին, «ժողովրդավարության» ներմուծման կարիք ունեցող աշխարհի մի շարք երկրներում: Ակնհայտ է Արևելքի, Կովկասի և Հնագույն Արևելքի ամբողջ քարտեզը այդ բանակներով չես վերագծի: Քանի որ այնտեղ հազարավոր, միլիոնավոր ու հարյուր միլիոնավոր լուրջ կռվող և հաղթելու վճռականություն ունեցող զինվորներ են ապրում իրենց ընտանիքների՝ ազգային – աշխարհազորային ռազմական թիկունքի հետ միասին: Իսկ Արևմուտքի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովուրդները (բացառությամբ Իսրաելի), այլևս հոգնել են, ու կտրականապես չեն ուզում, հրաժարվում են կրկին մեծ պատերազմի մեջ մտնել, այն էլ իենց երկրներից դուրս, օտար հողում:
Սա էր պատճառը, որ 2000 -ից սկսած, կտրուկ փոխեցին ընդհանուր Կովկասի, առաջնահերթորեն մեր երկրի նկատմամբ դրսից՝ հարկադրանքով կամ «համոզելով», կիրառվող քաղաքականությունը: Խնդիր դրեցին, Նոր Արևելքի 7-10 տարվա նախապատրաստումները մեծ ու արագընթաց պատերազմով ավարտելու, ինչպես և Հնագույն Արևելքի երկրները դեռևս դրսից շրջափակելու համար, նորացվող՝ համաշխարհային զինուժի բերվող ՆԱՏՕ-ի բանակների համար անհրաժեշտ 4-6 միլիոնանոց շարքային կազմը համալրել թուրք և քուրդ վարձկաններով: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց այս ռազմաքաղաքական ծրագիրն էր, որ հրապարակավ բարձրաձայնեց Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր նշանակման հաջորդ օրն իսկ: Այնպես որ, Նոր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի նոր քաղաքական կուրսը ընթացքի մեջ է: ՀՀ-ի համար էլ այն ընթանում է 2009թ ապրիլի 23-ից. շարժման ուղղությունն էլ ճշտվում է Հայ-թուրք-շվեյցարական «ճանապարհային քարտեզով»:
Հարավային Կովկասում նոր՝ քառակողմ պատերազմի, Նախիջևանի և քրդական հենակետի մասին
Արևմուտքն անուղղելի է: Չի ուզում, արդեն իսկ չի էլ կարողանում ինքն իրենից ազատվել, դուրս գալ իր մոլագար ցանկություններին գերի մնալու այդ կպչուն, զզվելի ինքնաստրկացումից: Բովանդակությունով ստրուկը տարիներ, հարյուրամյակներ, արդեն իսկ երկու հազարամյակ համառորեն ձգտում է գեթ Ձևով ստրկատեր դառնալ: Չի ստացվում, ու չի էլ հասկանում թե ինչո՞ւ չի ստացվում: Պատերազմում է Մարդկային Աշխարհի բնության՝ օրենքների դեմ, այն էլ այդ Աշխարհին տիրելու իր ողորմելի ցանկությունը՝ իր գոյության նպատակը իրականացնելու, ու այդ կերպ ինքնահաստատելու, իր ԵՍ-ը արժեվորելու համար:
Ասենք որ միշտ էլ, առավել ևս հիմա, մի ներքին վախ ունի, որ այս անգամ էլ (ինչպես միշտ) չի ստացվի, չի հաջողի: Սակայն իր իսկ հորինած հանցագործ երազներն ու ծրագրերը հեռվից փայլփլուն, գեղեցիկ են երևում, ու… համոզում, կանչում են, հենց իրեն կործանելու համար: Իր իսկ հորինած մարդկային դժողքում ինքնամաքրվելու հույսով:
Սա է, ու սրանով են նախագծվում և իրականացման դրվում մեծ ու փոքր, համաշխարհային ու տարածաշրջանային բոլոր պատերազմները: Արևմուտքը չի կարողանում, չի փոխվում: Չի փոխում և իր գերնպատակը: ժամանակ առ ժամանակ թարմացնում է իր պլանները, ճշտում, վերագծում է ծրագրերը (պրոեկտները):
Արևելյան Հայաստանի (առկա իրողությամբ, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Նախիջևանի ու Ջավախքի) համար Արևմուտքի ծրագիրը, շուրջ 20 տարի կատարած քայլերը, նույնն է, ինչ էր 1918-192 թթ., նույնն է ինչ էր, Արևմտյան Հայաստանինը, քանի որ նույնն է ինչ ամբողջ Հին Արևելքի՝ հնագույն քաղաքակրթությունների նկատմամբ ունեցած իր անսանձ ատելությունը, ուստի և նույնն են ահավոր ԵՍ-ասեր մարդատյացությամբ գծագրված իր բոլոր ծրագրերը:
ԵՌԱԿՈՂՄ ՊԱՏԵՐԱԶՄ. Արևելյան Հայաստանի համար նախատեսված Արևմուտքի ծրագրերը չեն փոխվել. ձգտում են ավարտել 1921 -ից, ոչ իրենց «նեղքով» կիսատ թողնվածը:
Համաշխարհային Զինուժի համար Կովկասում ստեղծվելիք ՆԱՏՕ-ի բանակ – պետության տարածքում չպետք է լինի Հայկական պետություն և հայեր: Նրանք ակամայից իսկ խանգարելու են Նոր աշխարհակարգի ստեղծմանը և այն պահելուն ։ Դրա մասին Մեծ Բրիտանիան լկտիորեն բարձրաձայնել է դեռ 1919 -ին: Սակայն հայերը համառ են, չեն պատկերացնում և չեն ուզում Հայրենիքից դուրս, աշխարհով մեկ ցիրուցան ապրել: Մի բան է 1918-1920 թթ., այլ է 2007-2009 թթ.: ՀՀ Բանակն այսօր այն հիմնական Զիուժն է, որը 15 տարի է ինչ զսպում է Ադրբեջանի ռազմական եվրո-ախորժակը: Հասկանալի այս իրողությունը ավելի է լրջացնում Արևմուտքի համար, իր իսկ կովկասյան պլաններում իրեն խանգարող ազգային՝ ոչ վարձու բանակով իր պաշտպանությունն իր ուժերով երաշխավորող պետության գոյության համառությունը:
Որպես «խոչընդոտը» վերացնելու առաջին քայլ 2007 -ին նախըտրեցին Կովկասում բեմադրել ռազմական «թատերախաղ», հրահրել լարվածության 3 օջախների ընդհանուր՝ եռակողմ պատերազմ: Որը ամենևին էլ խաղ չէր լինելու, ու ավելի քան դաժան պետք էլ լիներ □հանդիսատեսի□՝ խաղաղ բնակչության համար: Հաշվել էին, որ կորուստերն ու վնասներն էլ մեծ պետք է լինեին, դրանք ունենալու էին նաև ժողովուրդներին հնազանդ ու □լսող□ դարձնելու նպատակ:
Որոշվել էր, հաստատվել էր. այդ Եռակողմ պատերազմը սկսելու էր Վրաստանը, Հարավային Օսիայի և Աբխազիայի վրա անսպասելի հարձակումով: Այդ տարածքների վրա իր ռազմական հսկողությունը հաստատելուն զուգահեռ Վրաստանը փորձելու էր հայերին էլ դուրս մղել Ջավախքից. այդկերպ, հաջորդ քայլով ՀՀ-ին վրաց – հայկական պատերազմի մեջ ներքաշելու համար: Պատերազմի այս փուլում, ըստ Սահակաշվիլի – Ալիև նախնական համաձայնության, Վրաստանում (հավանաբար Մառնեուլիի շրջանում) իր՝ ադրբեջանցիներին պաշտպանելու պատճառաբանությամբ Ադրբեջանը (առանց եղբայրությունը կասկածի տակ առնելու) ռազմական գործողություններ պետք է սկսեր Վրաստանի տարածքում: Միաժամանակ, իբր հայկական կողմից հրադադարը խախտելու պատրվակով, Ադրբեջանը հարձակվելու էր նաև ԼՂՀ-ի վրա: Երկրորդ ճակատով ՀՀ-ին և ԼՂՀ-ին լայնածավալ՝ Ադրբեջան – Հայաստան պատերազմի ներքաշելու առաջադրանքը կատարելու համար:
Ստացվելու էր, որ տարածաշրջանային եռակողմ պատերազմու Հարավային Կովկասի երեք պետությունները միաժամանակ պատերազմելու էին յուրաքանչյուրը մյուս երկուսի դեմ, ուստի և այլևս չեն կարող հաշտության եզրեր գտնել ինքնուրույն, առանց դրսի «օգնության»: Իսկ որպեսզի հաղթող և պարտվող չլինի, խաղաղություն հաստատելու համար Ադրբեջանն ու Վրաստանը պետք է «օգնություն» կանչեին: Արագ կարձագանքեր Արևմուտքը, Ռուսաստանը դեմ չէր լինի: Թուրքիան էլ իր անվտանգության (հետո նաև խաղաղության) պլատֆորմով կշտապեր, դեմ չէր լինի (ամենն այդ ճշտված էր. նաև համաձայնեցված): Ուստի ՆԱՏՕ-ն պետք է արագ արձագանքեր, շտապով՝ օրինական կարգով, մտներ Վրաստան և Ադրբեջան. Իսկ ՆԱՏՕ-ի՝ Թուրքական (հատուկ Կովկասի համար 1996-ին ստեղծված) Արագ արձագանքման բանակը մտներ Նախիջևան, □պաշտպանելու□ համար անպաշտպան մնացած իր եղբայրներին: Զուգահեռաբար սպառնալու համար ՀՀ-ին, նաև փորձելու էր ինչ որ սադրանքի միջոցով պատերազմի ներքաշել նաև Իրանին, ինչը ոչ պակաս կարևոր է ԱՄՆ-ի (նույնն է՝ Իսրայելի) համար:
ՆԱՏՕ-ն անհաշտ ու մշտապես պատերազմող երկրներին տարածաշրջանում հիմնավոր խաղաղություն հաստատելու համար, պետք է առաջարկեր հրաժարվել պատերազմելու սեփական միջոցներից: Կամավոր կերպով զինաթափել ու լուծարել հայկական, վրացական ու ադրբեջանական բանակները, իսկ իրենց երկրների ու ժողովուրդների պաշտպանությունն էլ, անշուշտ «ժամանակվոր»՝ մի 5-տարով, վստահել ՆԱՏՕ-ին:
Այլևս փաստ է, իրողություն, մանրամասն նախագծված և գրեթե բոլորի հետ համաձայնվեցված այդ պատերազմը՝ 2008-ին Վրաստանը սկսեց, բայց սկսած իսկ այն ավարտվեց: Պուտինը, չգիտես ինչո՞ւ, ճիշտ չհասկացավ, մի փոքր խանգարեց: Հայերն էլ զարմացան, նաև զգոնացան. անցան լրիվ մարտապատրաստ վիճակի:
Նույն սցենարը այլևս չի գործի: Դե Վրաստանի համար էլ այլևս իմաստ չունի, վտանգավոր լինելու պատճառով: Վրաստանը չի գնա նույն սցենարը կրկին փորձելու: Քանի որ, այս անգամ կարող է և ներսից չհասկացվել: Պետք էր գտնել լրիվ նոր, դեռևս ոչ հայտնի ու երբևէ չօգտագործված ՍԿԻԶԲ:
ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԵՆԱԿԵՏ.
ՔՐԴԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՈՐ ՍԿԻԶԲ. Համաշխարհային Զինուժի բանակների շարքային կազմը միլիոնավոր քուրդ զինվերներով համալրելու խնդիրը Պենտագոնը բացահայտեց 2006-ին: Փոխարենը քրդերին առաջարկելով Ասիայի Մեծ պատերազմը հաղթելուց հետո, Իրաքի հյուսիսային մասի, նաև ամբողջ Արևմտյան Հայաստանի, ներառյալ 1921-ին Թուրքիային բռնակցված Արևելյան Հայաստանի արևմտյան մասի ընդհանուր տարածքում ստեղծել, այսպես կոչված, թուրքական լծից Ազատագրվող Քրդստան պետություն: Հաստատված ծրագրով, ի համապատասխանություն Անգլիայի 1918-20 թթ. ծրագրի: Նախատեսված էր, որ Նախիջևանը կրկին պետք է միացվեր ներկայիս Ադրբեջանին, այս անգամ սակայն, Իրանի հյուսիսային մասի հետ միասին, հիմա էլ որպես նոր՝ Ընդլայնվող Ադրբեջան կոչվող պետության տարածքային ամբողջության մասը կազմելու համար: Այն տարբերությամբ, որ այն դեռևս՝ ժամանակավոր, գտնվելու է Ռուսաստանի ազդեցության գոտում:
Սակայն քրդերը շրջահայաց գտնվեցին: Զգուշանում են. գիտեն Արևմուտքի ազնիվ խոսքի գինը: Երաշխիքներ են պահանջում: Որպես կանխավճար, առաջարկում են դեռևս, խոստացած ամբողջ տարածքի մի մասում, ասենք Հյուսիսային Իրաքի, կամ Թուրքիայի արևելյան հատվածի՝ այսինքն Արևմտյան Հայաստանի տարածքում, մինչև Մեծ պատերազմին մասնակից դառնալը իրենց համար ստեղծել, որպես վաղվա համար հենակետ ծառայող Քրդական պետությունը, իսկ պատերազմի հաղթական ավարտին այն կընդլայնեն ու կամբողջացնեն՝ ըստ նախագծված տարածքի: Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի պահանջով ստիպված եղավ և 2009 թ. փետրվար – մարտ ամիսներին փոփոխություն մտցնել ծրագրի մեջ: Որպես կանխավճար ու երաշխիք քրդերին, քրդական անկախ պետության ստեղծման հենակետ առաջարկեց հայկական Նախիջևանը: Համաձայնելու համար էլ ընտրվեց քուրդ անջատողականներով (Թուրքիայի ոչ բացահայտ մասնակցությամբ ու ղեկավարումով), ժողովրդավար Ադրբեջանի համաձայնությամբ Նախիջևանը անկախ հռչակելու տարբերակը: Պայմանավորվեցին «Նվիրատվությունը» իրականացնել ընթացիկ տարում, որպեսզի 2010-ի հունվարից սկսեն ՆԱՏՕ-ի թուրք – քրդական մեծ զորահավաքը:
ՔԱՌԱԿՈՂՄ ՊԱՏԵՐԱԶՄ.
Համաձայնության գալով, գործարքն էլ կնքելուց հետո 2009թ. ապրիլի 23-ին, ի լուր աշխարհի ազդարարեցին Ասիայում Մեծ պատերազմը առաջիկայում սկսելու մասին: Նաև հրապարակեցին այն իրականացման տանելու «ճանապարհային քարտեզը», ու Մեծ պատերազմը առաջընթաց քայլով սկզբնավորող Կովկասի նոր ընդհանուր՝ քառակողմ պատերազմը սկսելու մասին: Սկզբնառու (ստարտային) քայլն էլ՝ ժամանակի առումով, համընկեցրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու օրվա հետ՝ օգոստոսի 31-ին: ՀՀ-ի համար նախապատրաստած առաջին՝ քաղաքական պարտությունն էլ պետք է ապահովեին, որ լիներ հոկտեմբերի 13-ին, խմբագրելու համար ծնունդով՝ կնունքով իսկ մեռած Կարսի պայմանագիրը: Դրան էլ, օրեր անց, բոլորին զարմանք պատճառելով պետք է հաջորդեր Նախիջևանի անկախության հռչակումն ու Զանգեզուրի հարավում, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի շուտափույթ ստեղծման համար սկսած ռազմական գործողությունները:
Ադրբեջանը, ըստ ժամանակացույցի 5-6 օր հետո միայն պետք է սկսեր ԼՂՀ-ի, հետո նաև ՀՀ-ի դեմ տարիներ շարունակ հայտարարած իր (Արևմուտքի) «ռևանշ» վերցնելու պատերազմը: Վրաստանն էլ, իբր պահը չկորցնելով ռազմական գործողություններ սկսեր Ջավախքում: Դե Ադրբեջանն էլ ստիպված կլիներ շտապել Վրաստան՝ պաշտպանելու այնտեղ գտնվող իր ազգակիցներին:
Նախատեսել էին ամբողջ այս «խառնաշփոթը» սկսել Լիսաբոնյան համաձայնագիրը (եվրո-սահմանադրությունը) իռլանդական հանրաքվեով անցկացնելուց և և Չեխիայի կողմից ստորագրելուց հետո, մոտավորապես հոկտեմբերի 15-20-ին: Իսկ արդեն նոյեմբերի վերջերին, «քրդական» Նախիջևան ինքնահռչակ պետությունը (պետք է հասկանալ Թուրքիան), իբր ի հակակշիռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության, իբր հիմնավորում իրենց մասնակցության Կովկասյան քառակողմ՝ Թուրքիա – Հայաստան – Ադրբեջան – Վրաստան, նոր՝ ընդհանուր պատերազմի, տալով նրան լրջություն, ասել է թե՝ ոչ թատերական, այլ լիովին հասկանալի և անխուսափելի լինելու հիմնավորում: Նախատեսել են. հաշված օրերի ընթացքում այն արագորեն բերել առավելագույն լարվածության: Վրաց -ադրբեջանական պատերազմելու նախահարձակ փորձից ելնելով պետք է հասկանալ, որ հայկական տարածքներում պատերազմը հիմնականում լինելու է խաղաղ բնակչության դեմ. պատճառելու համար մեծ ավերներ և անվերականգնելի կորուստներ: Մյուս մասերում էլ են կենտրոնանալու խաղաղ բնակատեղերի վրա, քանի որ այդ ավերածությունները հիմք կստեղծեն ՆԱՏՕ-ի կովկասյան Բանակ պետության ենթակառույցը ըստ նոր տրամաբանության և խնդիրների կառուցելու, նաև առանց տուն ու տեղի մնացած ժողովրդի համար «բարեգործություն» անելու համար:
Պատերազմի այդ փուլն է, որ պետք է «հող» պատրաստի ՆԱՏՕ-ի համար «խաղաղարար» առաքելությամբ Կովկաս մտնելու և իր բանակները մեծ արագությամբ ու հիմնավորապես տեղակայելու համար: Մուտքն էլ ամբողջությամբ պետք է ղեկավարվի Կովկասի երեք երկրների հետ Արևելյան Նոր հարևանությամբ, դեռ մայիս ամսից ամուր «կապված» Նոր Եվրոպայի նորանշանակ Նախագահը, արտգործնախարարի անմիջական՝ միջնորդական «օգնությամբ»:
Կյանքը սակայն ցույց տվեց, որ պլանները դեռևս (1-2 ամսով) հետաձգվեց, հիմնականում Եվրոպայի՝ Չեխիայի դժվար հնազանդվելու, պատճառով: Նաև կարող են ձգձգվել Հայաստանի և Թուրքիայի կողմից. Արձանագրությունները վավերացման օրինական ընթացքի պատճառով: Իսկ կտապալվեն, եթե կողմերից մեկը կամ էլ երկուսը միասին համաձայն Սահմանադրության, կամ էլ մեկ այլ օրենքի պահանջով հրաժարվեն վավերացնել:
Իսկ առանց այդ Արձանագրությունների, կովկասյան նոր պատերազմը սկսելը Մեծ սխալ՝ արկածախնդրություն կլինի: Քանի որ դրան հաջորդող բոլոր՝ ծրագրված գործողությունները միջազգային իրավունքի առումով անօրինական և հանցագործ կճանաչվեն. ունենալով պատասխանատվության ենթակա համապատասխան իրավական հետևանքներ. ինչպես ծրագրողների ու գործընթացը ուղղակի թե անուղղակի կազմակերպողների, նույնպես և ռազմական և պատերազմական գործողությունները իրականացնողների համար:
Վերադառնալով Հայաստան – Թուրքիա Արձանագրություններին, հարկ է հիշենք, որ հենց դրանք են լինելու, քանի որ դրանց իրավական հենքով են իրականացվելու վերը նշված հանցագործ ծրագրերը. ինչպես Նախիջևանով սկսվող և չորս հանրապետություններով ամբողջացող Կովկասի նոր, ընդհանուր պատերազմը, ու պատերազմական հանցագործությունների միջոցով տարածաշրջանում, ըստ իրենց պահանջների կանխավ նախագծված իրողությունների ստեղծումը: Հենց դրանք հիմնական «գործիքը» հանդիսացող այդ Արձանագրություննեն են, որ միջազգային իրավական առումով իբր օրինական են դարձնելու բոլոր այդ հանցագործություններն ու ազատելու են պատասխանատվությունից դրանք իրականացնողներին, առաջնահերթորեն հանցագործ պաշտոնյաներին: Հասկանալի է. երկկողմ վավերացված այդ □հաղթաթուղթով□ էլ պետք է փորձեն՝ սկսեն իրականացնել ու նրանով էլ պետք է ավարտի հասցնեն, խաղաղության և խաղաղ համակեցության, մարդու և մարդկության դեմ ուղղված Արևմուտքի ընդհանուր՝ մարդատյաց, ծրագրի մաս կազմող ՀՀ-ի ևԼՂՀ-ի դեմ նյութած բոլոր հանցագործությունները:
Պատահական չէր անշուշտ, երբ օգոստոսի 30-31-ից մինչև սեպտեմբերի առաջին օրերին Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական Բանվորական Կուսակցության քրդերը սկսեցին մտնել Թուրքիա, հանձնեցին զենքերը և եղբայություն ու համերաշխություն հաստատելու որոշումով, հարյուր հազարանոց միտինգով Թուքիայից ինքնավարություն խնդրեցին: Դե Էրդողանն էլ, ի պատասխան և ի լուր աշխարհի, պաշտոնապես՝ հրապարակավ հայտնեց, որ նա վճռական է և լուծելու է քրդական հարցը, թեկուզ Թուրքիայում շատերը դեմ են իրեն:
Առավել ևս պատահակ չէր, ոչ էլ զուգադիպում, երբ դրանից օրեր անց, սեպտեմբերի 6-ին Նախիջևանում Թուրքիայի նախագահի գլխավորությամբ թուրքալեզու երկրների հավաքին Ալիևը բարձրաձայնեց, հող պատրաստեց առաջիկայում ընթացքի դրվող նախիջևանյան քայլը. ներկայացնելով իր՝ Ադրբեջանի □մտահոգությունները□ Նախիջևանին տասնյակ տարիներ խանգարող Զանգեզուրի հարցի ու այն շուտուփույթ վերացնելու վերաբերյալ. ակնկալելով եղբայր երկրների բարոյա-քաղաքական (և ոչ միայն) աջակցությունը:
Թուրքիան և Ադրբեջանը չշտապեցին: Պարզապես սեպտեմբերի 6-7-ին նրանք չէին կարող իմանալ կամ կանխատեսել, որ սկսված եվրո-գործընթացը կարող էր չնախատեսված ընդհատումներ տալ:
Բուն Ծրագրի եվրո «գործիքի» և այն գործողության մեջ դնող «միջոցների» մասին
Իսկ թե դրանից հետո ի՞նչը, ի՞նչպես, ե՞րբ և ի՞նչ հաջորդականությամբ են փորձելու իրականացնել, կարող է հեշտությամբ պարզել անգամ քաղաքականությունից հեռու՝ շարքային քաղաքացին. ընդամենը պետք է ուշադիր կարդա Հայաստան – Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հավակնող այս՝ աղմկահարույց արձանագրությունները: Հենց այդ ծրագիրն է, որ դրված է չգիտես երբ Նախաստորագրված և 01.09.2009-ին ՀՀ-ում պաշտոնապես հրապարակված ու 10.10. 2009-ին ՀՀ արտգործնախարարի կողմից Ստորագրված արձանագրություններում: Հենց այդ ծրագրին են ծառայելու տարիներ առաջ ՀՀ-ում սահմանադրական ներխուժումներով և օրենսդրական ագրեսիաներով ներդրված հակապետական մի շարք օրենքներ, որոնք հատուկ նախատեսված են գործելու ընդդեմ ՀՀ-ի, այլոց ծրագրերը մեր երկրի ու ժողովրդի հաշվին իրականացնելու համար:
Դա է, ՆԱՏՕ-ի նախագծած, Շվեյցարիայի միջնորդությամբ Նոր Եվրոպայի կողմից, Թուրքիայի ձեռքերով իրականացնելիք, ՀՀ-ի համար նախատեսված որպես միջազգային պայմանագիր ներկայացված ծրագիրը. իր օրենսդրական և գործադիր ենթամասերով. դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման արձանագրություններ անվանումներով: Իսկ Ծրագրի մնացած (փաստաթղթերում պակասող) մասերը ՀՀ սահմանադրական – օրենսդրական դաշտում վաղուց կան, ներառվել են կանխավ. ուստի Ծրագրի վավերացումից հետո, իրականացնման առաջին իսկ ամիսներին, հաջորդաբար, յուրաքանչյուր քայլի՝ գործողության նախապատրաստման պահին, դրանք ամենը ինքնստինքյան կբացահայտվեն: Հայտնի, անգամ տեսնելի, կդառնան բոլոր հասկանալ չցանկացողների նաև. հանցագործ այս ծրագրերի իրականացնմանը պատրաստակամ ինքնաներգրավված մոլորյալների համար:
Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ Օրենքում 2007 թ. ներդրված,
առաջիկայում գործելու պատրաստ «ականների» մասին
Ցավոք արձանագրությունների դեռ քննարկման ժամանակ միայն, ուշացումով բացահայտվեցին ծրագրի իրականացումը նախապատրաստող փուլում ՀՀ-ում՝ օրենսդրական ներխուժումներով ներդրված և աննկատ մնացած մի քանի իրավական նորմատիվ ակտեր: Որոնք, որպես պետության և պետականության դեմ գործի դրվող սահմանադրական – օրենսդրական «ականներ» արդեն իսկ՝ կանխավ, պատրաստել են արձանագրությունների միջոցով Ծրագրի հանցագործ գործողությունների իրականացնմանն համար անհրաժեշտ իրավական հողը:
Կանխավ ծրագրված ռազմաքաղաքական ագրեսիաները, պատերազմական և այլ հանցագործ գործողությունները իբր (ներպետական օրենսդրական և միջազգային իրավական առումներով) օրինական լինելու, նաև գործող անձիք՝ պետական պաշտոնյաները պատասխանատվության ոչ ենթակա լինելու համար, ՀՀ օրենսդրությամ մեջ ներառված մի շարք իրավական նորմատիվ ակտերից է օրինակ Միջազգային պայմանագրերի մասին (22.02.2007թ.) ՀՀ Օրենքի Հոդված 7-ի 2.-րդ կետն ամբողջությամբ: Ըստ որի, ի կատարում Արձանագրություններում, ՀՀ-ի կողմից կամովին (հասկանալի է այն վավերացնելուց հետո) ստանձնած պարտավորությունների, ՀՀ Ազգային Ժողովի որոշումով (ՀՀ Նախագահի համաձայնությամբ կամ Ոչ),
Հայաստանի Հանրապետությունը ՊԵՏՔ Է. կարող է քանի որ ՀՀ օրենքը ոչ թե սահմնադրությունը թույլ է տալիս.
Ստեղծի Միջպետական կազմակերպություն: Այն 2-րդ Արձանագրությունում՝ 3.-կետ, կոչվում է Միջկառավարական երկկողմ հանձնաժողով: Ունենալու է յոթ՝ այն էլ ՀՀ-ի նկատմամբ
ՄԱՆԴԱՏ ունեցող ենթահանձնաժողովներ, իրականացնելու համար Հավելվածի 5.-կետում նշված աշխատանքները: Ունենալով ՀՀ-ի համար միջազգային պայմանագրեր կնքելու և դրանց պահանջները իրեն տրված □լծակներով□ ՀՀ-ին պարտադրելու:
Ի դեպ, կարևոր է այստեղ չսխալվել և □երկկողմ□ բառի տակ հենց միայն ՀՀ և ԹՀ կողմերը հասկանալ. տվյալ դեպքում այն ունի նույն «երկուստեք» իմաստը, որը դրված է Նախաստորագրված տեքստում 3.6 կետում և հենց այդ իմաստով էլ կիրառվելու է: Քանի դեռ չի հստակեցված թե ովքեր են այդ երկու կողմերը, իրականում «երկկողմ»-ը վերաբերում է Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) և Հայաստանի Հանրապետության (ՀՀ) համար և նրաց առաջարկով ու համաձայնությամբ ստեղծված «միջազգային կազմակերպությունը»: Այն, ի դեպ, ըստ ՀՀ օրենքի սահմանման հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ: Ստեղծվում է Շվեյցարիայի և Նոր Եվրոպայի կողմից՝ արտգործնախարարությունների մակարդակով (համաձայն ՀՀ և ԹՀ Արձանագրությունների և Միջազգային Պայմանագրերի մասին (22.02.2007թ.) ՀՀ Օրենքի հոդված 6-ի 1.-ին և 2.-րդ կետերի դրույթների): Այն, ի դպ, համաձայն միջազգային իր կարգավիճակի, և ի կատարում 2-րդ Արձանագրության 3.4 կետով իրեն տրված լիազորությունների իր ենթահանձնաժողովներին տալու է ՀՀ-ի և ԹՀ-ի նկատմամբ ՄԱՆԴԱՏՈՐԻ (այլ երկրի նկատմամբ մանդատ ունեցողի) միջազգային կարգավիճակ: Հիշենք, որ Մանդատ և Մանդատային տարածք հասկացությունները սահմանվել և միջազգային հարաբերություններ են ներառվել Ազգերի Լիգայի կողմից: Մանդատ (լատիներեն – լիազորություն, պատվեր, հրահանգ, հանձնարարական) տրվում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, հաղթող երկրներին, կառավարելու համար Գերմանիայի և Թուրքիայի նախկին գաղութների (Մանդատային) տարածքները: Դրանցում նոր պետություն ստեղծելու, պետական կարգ ձևավորելու, նաև այն ինքնապաշտպան և կենսունակ դառնալուն աջակցելու համար: Այդպիսին էր օրինակ 1920-ին Ազգերի Լիգայի կողմից ՀԱՄՆ-ին (Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ – այն ժամանակ այդպես էր կոչվում ներկայիս ԱՄՆ-ը) տրված Հայկական մանդատը: Ստացվում է, որ վերադառնում ենք անցյալում կիսատ թողնվածն ավարտելուն: Այն տարբերությամբ, որ նախկին ամերիկյան մանդատը փոխարինվել է Միջկառավարական հանձնաժողովին (ավելի ճիտ Նոր Եվրոպային) տրվելիք Հայկական մանդատով. այս անգամ սակայն ճիշտ հակառակ խնդիր լուծելու համար: Քանզի այն տրվելու է իրենց ՀՀ-ն կազմաքանդելու և որպես պետություն լիկվիդացնելու միջազգային՝ աննախադեպ հանցագործություն կատարելու նպատակով. այն էլ ՀՀ-ի «կամավոր» համաձայնության, իբր իրավական հենքի վրա, ակնկալելով ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների աջակցությունը: Ստացվում է, որ համաձայն Արձանագրություններով ստանձնված իր պարտավորությունների, ՀՀ-ն կամավոր կերպով պետք է փոխի իր միջազգային կարգավիճակը: Այսինքն դրանք վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը այլևս դադարելու է ազատ, անկախ, ինքնիշխան, նաև իրավական և ժողովրդավարական պետություն լինելուց: Քանի որ վերածվելու է մանդատորին (արձանագրություններով ստեղծվող Միջկառավարական հանձնաժողովին) ենթակա մանդատային տարածք, և ոչ թե պետություն, երկիր: Ուշադրություն դարձնենք. չնայած նրան, որ արձանագրություններում ոչ մի անդրադարձ չկա Արցախին, սակայն ակնհայտ է այն, որ նախագծի հեղինակները կարծում են, որ ՀՀ-ի չլինելուց հետո, այլևս իմաստազուրկ կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին հիշելը, խոսելը: Վստահաբար, անգամ այդ լինովին անհավանական տարբերակում իսկ, իրենց հաշվարկներում Արևմուտքը կրկին և չարաչար սխալվում է: Հաշվի է առնված նաև հնարավոր ընդվզումը. Արձանագրությունների կառուցվածքային տրամաբանության միջոցով դրվել է ընդվզումը կանխելու երկու հզոր լծակ:
ՀՀ-ի կողմից Արձանագրությունների որևէ դրույթի պահանջից հրաժարվելու դեպքում, Թուրքիան, համաձայն Արձանագրություններով ամրագրված նախապայմանի, միակողմանիորեն խզում է ՀՀ-ի հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունները, ամբողջությամբ դադարեցնում է իր համագործակցությունը՝ բոլոր ոլորտներում: Նաև «փակում» է սահմանը, ավելի ճիշտ (միջազգային իրավական առումով) շրջափակում է ՀՀ տարածքը: Ասել է թե, բոլոր երկրների համար իր՝ Թուրքիայի, կողմից արգելափակում է ՀՀ մուտք ու ելքերը: Արևմուտքն էլ դա համարելու է՝ միջազգային – իրավական առումով՝ օրինական, քանի որ դա բխում է Արձանագություններում ամրագրված երկու պետությունների երկկողմ պարտավորություններից:
Ասում են թե, իբր, Կովկասյան Եռակողմ (հիմա արդեն քառակողմ) պատերազմը դադարեցնելու, համաշխարհային խաղաղություն հաստատելու Արևմտյան «վեհ» գաղափարների իրականացնման համար է ՀՀ օրենսդրական դաշտ ներառվել ՀՀ-ի կողմից, կամավոր հանձնառությամբ կնքվելիք միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական պաշտպանությունից՝ Բանակից և Զինուժից հրաժարվելու և այն իրականացնող գործողությունները օրենքի ուժով կանոնակարգող դրույթները: Դրանցից են օրինակ Միջազգային պայմանագրերի մասին (22.02.2007թ.) ՀՀ Օրենքով նախատեսված և ՀՀ-ի կողմից առաջիկայւոմ կնքվելիք (ուշադրություն դարձնենք խիստ որոշակի՝ ճիշտ հաջորդականությամբ թվարկված) հետևյալ միջազգային պայմանագրերը.
Միջազգային կազմակերպության Զինված ուժերը. ՀՀ տարածքում ընդունելու մասին միջազգային պայմանագիր:
Կնքվելու է ՆԱՏՕ-ի հետ Կովկասում՝ առաջիկա խաղաղությունը նախապատրաստելու անվան տակ. ՀՀ-ի առաջարկով, ՆԱՏՕ-ի Զինուժը ՀՀ տարածքում ընդունելու համար:
Հասկանալի է, «ընդունելուն» հաջորդող քայլով էլ պետք է լինելու նրանց ՀՀ-ում տեղակայելու խնդիրը լուծել: Դրա համար էլ կկնքվի միջազգային հաջորդ՝
ՆԱՏՕ-ի Զինված ուժը ՀՀ-ում տեղակայելու մասին, պայմանագիրը.
Իսկ տեղակայվելու է ՀՀ Բանակի բոլոր զորակայանների հարևանությամբ գտնվող դաշտային «ժամանակավոր» հենակետերում: Ի դեպ, 1968-ին հենց այդպես կատարվեց Վարշավյան պայմանագրով ստեղծված միջազգային կազմակերպության կողմից Չեխոսլովակիայի ազգային բանակի զինաթափումն ու լուծարումը. 1985-ի ԽՍՀՄ □պերեստոյկայի□ նախապատրաստման սկզբնական փուլում: Իսկ Կովկասի հանրապետությունների, այդ թվում՝ Սովետական Հայաստանի ազգային՝ բավականին հզոր և մարտունակ բանակը, նույն ձեռագրով զինաթափել էին դեռ 1956-ին. 1959-61թ.թ. ծրագրված ԱՄՆ – ԽՍՀՄ-ով լարվածությունով սկսվող Համաշխարհային՝ ատոմային, Երրորդ պատերազմի նախաշեմին: Հասկանում էինք, որ հենց այս ծրագրի տրամաբանությունով էր պայմանավորված 1992-ին, Արցախյան պատերազմի ճակատագրական, վճռորոշ պահին ՀՀ Նախագահի ազգային անվտանգության պատասխանատուի՝ Աշոտ Մանուչարյանի. – «Մեր պաշտպանությունը, մեր անպաշտպանվածության մեջ է» հայտնի այլանդակություն, իրավամբ պետական հանցագործությունը: Մանուչարյանի եվրոծրագրային այդ թեզով էր անշուշտ պայմանավորված, ՀՀ պետական Բանակի դեռևս բացակայության ժամանակ, երբ պատերազմի ողջ ծանրությունը կրում էին ազգային աշխարհազորի ազատամարտիկները, 1992-ի գարնանը, մեկ ամսվա ընթացում, կամավորական լավագույն ջոկատների յոթը դաշտային հրամանատարների չբացահայտված հանգամանքներում՝ ոչ պատահական զոհվելը: Պատահական չէր նաև Շուշիի ազատագրումից հետո՝ 1992-ի ամռանը Լեոնիդ Ազգալդյանի, իսկ 1994-ի հրադադարից ամիսներ առաջ Մոնթե Մելքոնյանի չբացահայտված հանգամանքներում զոհվելը: Հայտնի է պատվերը. նրանք էլ լրջորեն խամգարում և խանգարելու էին արևմուտքին: Այս ամնեի մասին գիտեն բոլորը: Չգիտենք միայն հանուն ինչի է առ այսօր լռում պետությունը:
Դե իսկ հաջորդ քայլով՝ ինքնահռչակ Նախիջևան – ՀՀ, Ադրբեջան – ԼՂՀ, Վրաստան – Աբխազիա, Հյուսիսային Օսիա հակամատությունները և դրանցով պայմնավորված Վրաստան – Ադրբերջան – Հայաստան եռայողմ պատերազմը, ասել է թե՝ կովկասյամ երեք պետությունների հարյուրամյա, իբր անլուծելի □վեճերը□ Մադրիդյան կամ նորացված, ասեն քօրինակ ինչ-որ Լիսաբոնյան կամ էլ բրյուսելյան սկզբունքների հիման վրա, Նոր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի «միջնորդական» առաքելության միջոցով և իրենց իսկ առաջարկով, Կովկասում խաղաղությունը առմիշտ հաստատելու համար, Վրաստանի և Ադրբեջանի խնդրանքով ու ՀՀ-ի համաձայնությամբ, կշտապեն օգտվել ՀՀ օրենքով թույլատրվող՝
վեճերը լուծելու և խաղաղություն հաստատելու մասին միջազգային պայմանագիր կնքելու «Մեծ հնարավորությունից»:
Իսկ ՀՀ Ազգային Ժողովը (համաձայն ինչ որ պայմանավորվածության կամ պարտավորության) կվավերացնի ՀՀ-ի կողմից ստորագրված, այսպես կոչված, □Հաշտության, խաղաղության և միշարք այլն-ի մասին□ միջազգային բազմակողմ (3 + 2 միջնորդ կողմ) պայմանագիր:
Դրանից հետո էլ, համաձայն այդ՝ հնգակողմ պայմանագրի □խաղաղասիրական սկզբունքային□ լուծումների, ՀՀ-ին (նույնաբար Վրաստանին ու Ադրբեջանին) Միջկառավարական հանձնաժողովի կողմից կառաջարկվի ՆԱՏՕ-ի հետ կնքել ՀՀ Բանակի զինաթափման մասին միջազգային պայմանագիր:
ՀՀ-ն էլ, համաձայն մինչ այդ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, ուզի թե չուզի, պետք է հանուն ժողովրդավարության համաշխարհային զարգացման և ի շահ մեր ժողովրդի կհամաձայնի զինաթափել ՀՀ բանակը: Հասկանալի է, ՀՀ բանակի զինաթափումն էլ պետք է իրականացնի մինչ այդ, լրիվ «օրինական» հիմքերով ՀՀ ում տեղակայված ՆԱՏՕ-ի բանակը: Իսկ զինաթափվող զինվորն ու սպան էլ այլևս կդառնան քաղաքացիական անձիք, չունենալով իր երկրում և իր երկրի համար որևէ, այդ թվում, ՀՀ-ում տեղակայված ՆԱՏՕ-ի բանակում ծառայելու իրավունք: Մի շտապեք անհանգստանալ: ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքի, նույնն է ՀՀ-ն պաշտպանված լինելու մասին չեն մոռացել: Դա այդուհետ, ինչպես ՀՀ-ի, նույնպես և ընդհանուր Կովկասի համար պետք է ստանձնի ՆՈՏՕ-ն,՝ նրա զինուժն ու բանակը:
Այ հենց դրա համար էր ՀՀ օրենքում (ինչպես դրված է սույն թվարկման վերջում) կանխավ նախատեսված է հաջորդ՝
ռազմական պարտավորություն ստանձնելու, մասին պայմանագիր կնքելու թուլտվությունը՝ «իրավունքը»:
Իսկ այդ (ՀՀ-ի պաշտպանությունը ՆԱՏՕ-ին հանձնելու և այն նրա կողմից ստանձնելու մասին կնքված) Միջազգային պայմանագրի պահանջի համաձայն, ՀՀ-ում այլևս չի լինի Հայ զինվոր, Հայ սպա և Հայկական պետական Բանակ, ուստի և ՀՀ Զինուժ: Կովկասն այլևս կապրի ՆԱՏՕ-ի՝ թուրք, քուրդ, նաև աֆրիկացի ու ամերիկացի վարձու զինվորների կողմից պաշտպանվող □խաղաղության մեծ բարենորոգության□ մեջ:
Ինչպես տեսանք նախապատրաստման շրջանում ոչինչ չեն մոռացել, ամեն ինչ հաշվի են առել: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավորների «վախը չափելուն», այսինքն՝ զինաթափման որոշմանը կողմ քվեարկելու համար հնարավոր (մարդուն հատուկ) անձնական վախի կամ բանականության հաղթահարմանը, ապա հիշենք, որ դեռ 2003-ից, դա էլ են հաշվի առել: Քանի որ, ՀՀ-ն սահմանադրորեն երաշխավորում վերը նշված հակապետական որոշումներին □կողմ□ քվեարկող բոլոր պատգամավորների կյանքի իրավունքը, ապա համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 66-ի, այդ բոլոր պատգամավորները իրնց պատգամավորական լիազորությունները դադարելուց հետո էլ, ՀՀ-ում՝ ՑՄԱՀ, մնում են ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ:
Այլ է այս ամենին ՀՀ Նախագահին մասնակից (հանցակից) դարձնելու խնդիրը: Քանի որ այս դեպքում չի գործում կոլեկտիվ անպատասխանատվության ետևում թաքնվելու հայտնի մեխանիզմը: Ավելին, հենց միայն Նախագահն է, որը համաձայն իր կողմից տրված երդումի, կարող է սահմանադրորեն մեղադրվել պետական դավաճանության մեջ: Մյուս կողմից էլ (հասկանալի է) կատարված հանցագործությունից հետո պետք է գալու.քավության նոխազ, ժողովրդին □հանգստացնելու□ համար:
Իսկ եթե դժվար լինի, և չկարողանան ՀՀ Նախագահին համոզել, ապա նրա դեմ կգործի այդ իրավիճակի համար հատուկ նախատեսված ՀՀ Սահմանադրության հոդված 81-ի վերջին պարբերությունը: Համաձայն որի ՀՀ ԱԺ-ն հնարավորություն կունենա չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված ՀՀ նախագահի կողմից իրականացվող (Հանրապետության վրա զինված հարձակման, պատերազմի դեպքում ռազմական դրություն, ընդհանուր կամ մասնակի զորահավաք, նաև զինված ուժերը օգտագործող) միջոցառումները: Ստացվում է, որ եթե ՀՀ Նախագահի հետ համաձայնության չգան, ապա ՀՀ Բանակը զինաթափելու սպառնալիքից ելնելով ռազմական՝ պաշտպանական գործողություններ սկսելուց առաջ կամ էլ (ԱԺ-ի կողմից ուշացնելու դեպքում) ռազմական կամ պատերազմական գործողությունների ժամանակ ՀՀ Ազգային Ժողովի որոշումով ՀՀ Նախագահը կզրկվի իր՝ ՀՀ Գերագույն հրամանատարի լիազորություններից և պարտականություններից, որոնք, ի դեպ, սահմանադրորեն ոչ ոք չի կարող անգամ ժամանակավոր ստանձնել:
Դրանից հետո, արդեն ՀՀ Բանակի զինաթափումը, նաև Զինուժի և բանակի լուծարումը կընթանա օտարի՝ ուժային «աջակցության» հայտնի մեթոդով:
Իսկ վերը նշված առաջին երեք քայլերից հրաժարվելու դեպքում, նույն հոդվածի հաջորդ պահանջով ՀՀ «անհնազանդ» Նախագահը կմեղադրվի ՀՀ իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու մեջ: Հատուկ դրա համար, դրսից բեմադրված սցենարով, ՀՀ-ում ստեղծված ինչ որ ղեկավարելի ուժերով և այն անմիջականորեն դրսից և ներսից ղեկավարելով, կկազմակերպվի ՀՀ իշխանությունը իբր զավթելու «խաղ»: Նախագահի կողմից այն «ճիշտ չհասկանալու», և տվյալ իրադրությունում համապատասխան գործողություններ նախաձեռնելու համար էլ նրան կմեղադրեն: Իսկ Ազգային Ժողովն էլ չի ուշացնի, իր Որոշումով պաշտոնանկ անել իշխանությունը յուրացնելու փորձ կատարող Նախագահին: Զինված դիմադրության պարագայում էլ, արևմտյան հայտնի «հոգածության» մղումով, և Միջկառավարական հանձնաժողովի առաջարկով ՆԱՏՕ-ի բանակները կշտապեն «օգնել», «փրկել» ՀՀ ժողովրդավարությունն ու ժողովրդին՝ (ինչպես օրինակ 1921-ի փտրվարի վեջին Քեմալի թուրքական բանդաները, որոնք մտել էին Սովետական Հայաստանի տարածք՝ սովետական կարգերը պաշտպանելու և այն վերականգնելու համար): Նույնը տեսանք վերջերս Իրաքում, միայն թե ԱՄՆ-ի և Անգլիայի կատարմամբ, երբ իրենց նախագահից էին փրկում Իրաքի ժողովրդին ու ժողովրդավարությունը:
Դե իսկ դրանից հետո հայերի համար իրապես անպաշտպան թողնված ՀՀ տարածքային ամբողջականությունը հեշտ ու հանգիստ կազմաքանդելու և մաս մաս, համայնք առ համայնք ՀՀ-ից օտարելու համար էլ ՀՀ Սահմանադրությունում նախատեսել են □Տեղական ինքնակառավարման□ Գլխի բոլոր նահրաժեշտ հոդվածները, նաև հենց այդ կազմաքանդումը պաշտպանող օմբուցմենի «ինստիտուտը»: Իսկ միջազգային տուրիզմի զարգացման միջոցով (համայնքի սեփականություն դարձված) Հայկական հողը այլոց կողմից անձնական կարիքների համար ՀՀ-ից օտարելը օրինական համար ՀՀ Սահմանադրության եվրոնախագծում Հոդված 81-ի կետ ա, – ում ներառել են ՀՀ պետական սահմանի Ազգայի Ժողովի կողմից՝ միջազգային պայմանագրերով փոփոխելու իրավունք: Ուշադրություն դարձնենք. այստեղ, ի տարբերություն Արձանագրությունների, օգտագործել են «պետական սահման» իրավաբանական տերմինը, այն դեպքում, երբ Արձանագրություններում «մոռացել» են, որ երկիրը շրջափակող սահմանագիծը կոչվում է «պետական» և ոչ թե «ընդհանուր» կամ առանց որևէ բանի «սահման»: Հասկանալի է, երկիրը մասնատելու պարագայում պետք է միանշանակ հասկանանք, որ փոփոխվում է՝ մասնատվում է ՀՀ պետական սահմանը, իսկ Արձանագրություններում դրված խնդրի տրամաբանությում այն միայն մերը չէ և ոչ էլ պետական է, այլ ընդամենը Հյաստանի և թուրքիայի (պետք է հասկանալ վարչատարածքային) սահմանն է, որից էլ հետևում է, որ այն պետք է լինի և մնա բաց:
Կարծում եմ, որ այսքանով տեսանելի է, որ Արձանագրություններ կոչվող իրավական նորմերի այդ փաթեթը, այն հիմնական □գործիքն□ է, որը վերջին 10 տարիներին մեր երկրում՝ գրեթէ աննկատ ներդրված հակապետական՝ օրենսդրական, սահմանադրական, գործադիր, նաև ֆինանսա – տնտեսական ու կազմակերպչական և այլ «դետալների» ու «մեխանիզմների» միջոցով առաջիկայում պատրաստվում են օգտագործել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, մեր երկիրը գաղութացնելու և կարճ ժամանակում այն, որպես պետություն, դրսի պատվերով և հնարավորություններով ու ներսի ձեռքերով, իբր օրինական ճանապարհով, արագորեն լուծարել: Իսկ մենք ինչպես վերջին 20 տարիներին փորձում են մեզ համոզել չպետք է տխրենք, քանի որ 21-րդ դարում այլևս կարևոր չի լինի թե որտե՞ղ ես ապրում, ո՞ւմ երկրում, ունե՞ս, թե՞ չունես քո պետությունը քանի որ ամբողջ երկիր մոլորակը մեր բոլորինն է ու ամեն մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն դուր է գալիս: Սա ինքս չհորինեցի. հենց այս հարցերը մեզ մատչելի դարձնելու համար էր օրինակ, որ նախկինում Ավստրաիայում ՀՀ դեսպան իսկ այդ ժամանակ արտգործնախարարության աշխատակից Աշոտ Ոսկանյանի և ինչ որ եվրոկազմակերպությայն կողմից «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված «Հյաստանը Եվրոպայի ճանապարհին» այսպես կոչված գիտական կոնֆերանսը: 2001-2007 թթ. բավականին շատ ու բազմազան էին այդ ուղեղների լվացման համար կազմակերպվող նեոբոլշիկյան նամնատիպ եվրոմիջոցառումները, ուստի իմաստ չենք տեսնում դրանք բոլորը թվարկել: Չէ որ ինչպես ժամանակին՝ 1918-22 թթ. բոլշևիկներն էին ասում (իսկ Տրոցկին այն ասում էր մեզ հենց հայերիս Ռուս-թուրքական պայմնագրի տրամաբանությունը բացատրելիս, համաշխարհային հեղափոխությունից գլուխ չհանողներիս, որ այն ժամանակ պետական սահման, ազգային տարածք հասկացությունները վերանալու են, չաժէ անհանգստանալ, հետո ինչ թող ձեր հայրեինքի մեծ մասը այսր թուքրերինը լինի, իսկ վաղը կլինի բոլորինը, այդ թվում և ձերը հայերինը: Ստացվում է, որ կումունիզմը չեկավ չհասավ և սակայն Տրոցկու կանխատեսումները իրականույթւոն են դառնում):
Նորություն չէ, նման բաներ շատ ենք տեսել և տեսնում ենք: Պարզապես լրիվ անհասկանալի չէ այն մեխանիզմը, որի միջոցով հակապետական այս և նման օրենքները կարողանում են ներդրվել մեր երկրի օրենսդրական դաշտ: Որոնց հնարավորություններն էլ այսօր փորձելու են օգտագործել օրակարգում դրված, իբր ՀՀ-ի ԹՀ-ի միջև ինչ որ հարաբերություններ կարգավորելու համար ստեղծված Արձանագրությունների միջոցով:
Սիմոն Կամսարական












