ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր փաթեթ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա ստեղծված O-Zone փաթեթը` նախատեսված հատուկ փոքր ձեռնարկությունների և գրասենյակների համար: Փաթեթը տրամադրում է.
- անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետ
- ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն
- մատչելի հեռախոսակապ
Փաթեթի տրամադրման պայմաններ
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
ՙԱրագագործ ինտերնետի անլար մուտքի ապահովման և ներքին ցանց ստեղծելու պահանջարկը փոքր ձեռնարկությունների և գրասենյակների համար նախատեսված սարքերի անհրաժեշտություն առաջ բերեցին: E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա ստեղծված ՙO-Zone՚ փաթեթը հանդիսանում է արագ և ծախսարդյունավետ անլար լուծում, որը թույլ է տալիս մեկ սարքի միջոցով կապ ապահովել մի քանի օգտագործողների համար, ինչպես նաև ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների համար մատչելի սակագներ է առաջարկում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հետամուտ է առաջարկելու իր տեսակի մեջ լավագույն, օգտագործման մեջ դյուրին և հուսալի ծառայություններ բիզնեսի համար, և այս առաջարկը մեր հերթական քայլն է այդ ուղղությամբ՚, – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ArmAr.am













