Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դավիթ Բաբայան. «Էրդողանի խոսքում, այնուամենայնիվ, նախապայմաններ կան»

Դեկտեմբեր 8, 2009թ. 14:42

Babayan1Քաղաքագետ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Օբամա-Էրդողան  հանդիպմանը, նկատեց, թե  Էրդողանի խոսքում, այնուամենայնիվ, նախապայմաններ կան։ ArmAr.am-ի թղթակցի  հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները կանխատեսելի էին և դրանով մեկ անգամ ևս, կարելի է ասել, պարզաբանվում են մի շարք կարևորագույն գործընթացներ։ «Առաջինը, որ Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական հարբերությունների զարգացման գործընթացում` առանց նախապայմանների շարժվել առաջ։ Եվ երկրորդ, եթե Թուրքիան, այնուհանդերձ, համաձայնվի առանց որևէ նախապայմանների դիվանագիտական կապեր հաստատել Հայաստանի հետ, բացել իր կողմից փակած սահմանը, սա կնշանակի, որ Թուրքիայում, իրոք, վերանայում են իրենց անցյալը, ներկան և ապագան»։

Մինչդեռ, եթե  Թուրքիան նման քայլերի չգնա, ապա` քաղաքագետի դիտարկմամբ, Հայաստանը շատ ավելի ուժեղ լծակ կստանա` բանակցային գործընթացում վարել անկախ և  ճիշտ քաղաքականություն

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի դիրքորոշմանը, քաղաքագետը նկատում է. «Ղարաբաղյան խնդրում` ներկայումս, Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, հետևաբար, այս իրավիճակը կշարունակվի, ստատուս քվոն կպահպանվի, ինչը մեզ համար ընդունելի է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

ArmAr.am


Թեգեր` , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն