Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում քուրդ գրոհայիններն անցել են զինված հարձակման

Դեկտեմբեր 8, 2009թ. 14:40

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում  զինված ուժերին   պատկանող հանրակացարանների վրա գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել:  Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գրոհայինները եղել են Քրդական բանվորական կուսակցության  զինյալները:

Նրանք կրակ են բացել հանրակացարանների ուղղությամբ, նետել նռնակներ, որի հետևանքով ծանր վիրավորվել է մարտական հերթապահություն իրականացնող երկու ենթասպա:

Դեպքի վայրից փախուստի դիմած քուրդ գրոհայիններին ձերբակալելու նպատակով   Բեշիրի շրջանում որոնողական լայնամասշտաբ գործողություններ են իրականացվել, բայց անարդյունք:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն