Գիտնականն իր հուշերում խոստովանում է, թե ինչպես է գումար վաստակելու նպատակով մարերին դարձրել ադրբեջանցիների նախնիներ
Խորհրդային գիտնական-արևելագետներից մեկը` Ի. Դյակոնովը, ժամանակին իր հրապարակած «Մարաստանի պատմություն» գրքում տեսակետ է հայտնել, որ հին միդիացիները ադրբեջանցիների նախնիներն են եղել:
Նման մեծանուն գիտնականի կողմից այսպիսի դիրքորոշումը բավական լուրջ կասկածների տեղիք էր տալիս հենց գիտնականների կողմից, քանի որ այն իրականության հետ և ոչ մի աղերս չունի:
Իհարկե, հայտնի է, որ Խորհրդային Միությունում պետական մակարդակով ընթանում էր պատմության աղավաղման ակտիվ գործընթաց, որ իրողությունները զտվում ու փոփոխվում էին` համապատասխանեցնելով ժամանակի գաղափարախոսությանը:
Կարո՞ղ էր, արդյոք, նման մեծ գիտնականը լինել պետական համակարգի մի մասը. հարցն իր պատասխանն է ստանում միայն Դյակոնովի վերջին գրառումներում, որոնք, ինչպես ասում են իրերն իրենց տեղն է դնում: Գիտնականն ինքն է բացատրում, թե այդ ինչպես եղավ, որ` «Միդիան ու Նիզամին` իրանական պետությունն ու իրանցի պոետը, հանկարծ համարվեցի ադրբեջանական»:
Եվ այսպես, ներկայացնենք Ի. Դյակոնովի հուշերից մի հատված. «Միայն Էրմիտաժային աշխատավարձով ընտանիք պահել հնարավոր չէր, նույնիսկ Նինայի (Դյակոնովի կինը) վաստակածի հետ միասին, և ես, իմ եղբայր Միշայի աշակերտի` Լենյա Բրիտանեցկիի խորհրդով պատրաստակամություն հայտնեցի Ադրբեջանի համար գրել «Միդիայի պատմությունը»: Այդ ժամանակ ադրբեջանցիները ճանաչված ու հայտնի նախնիներ էին փնտրում»,-իր հուշերում գրում է գիտնականը:
Այս գիրքը գրելուց հետո, ինչպես հիշում է գիտնականը, Ադրբեջանի պատմության ինստիտուտի տնօրենն իր բնակարանում` ի պատվիվ գիտնականի, որը Ադրբեջանի համար պատմություն էր ստեղծել, բանկետ է կազմակերպվում:
Ի. Դյակոնովի շարունակում է .« Այս ընթացքում հայերը նշում էին «Սասունցի Դավիթ» էպոսի ստեղծման հոբելյանը, ադրբեջանցիները սկսեցին, ի հակադարություն դրան, տոնել Նիզամիի հոբելյանը: Բայց Նիզամին իրանացի գրող է եկել իրականում, և ոչ թե ադրբեջանցի: Բաքվում, անգամ մի ամբողջ շենք էր նվիրվել որպես ցուցահանդես` Նիզամիի աշխատությունների պատկերազարդումների ցուցադրման համար:
Այստեղ, ադրբեջանցիների առաջ մի խնդիր էր կանգնել. հարկ էր գտնել Նիզամիի դիմանկարը. որոշվել էր, որայն`մինչ Նիզամիի հոբելյանի օրը պետք է պատրաստ լիներ: Դիմանկարը պետք է «գտնեին» ու բերեին Ադրբեջանի կենտկոմի քարտուղար, «տեղական Ստալին» Բագիրովի բնակարան: Վերջինս իր մոտ հրավիրեց պատմության համալսարանի աշխատակիցներից մեկին,դիմանկարի վրայից հեռացրեց այն ծածկող սավանն ու հարցրեց.
-Նմա՞ն է :
-Ո՞ւմ,-հարցրեց մասնագետը: Բագիրովը կատաղությունից կարմրեց:
-Նիզամիին նմա՞ն է:
-Գիտե՞ք ինչ,-պատասխանեց մասնագետը, -միջնադարում դիմանկարներ չէին արվում:
…Ինչևէ, դիմանկարը զբաղեցրեց իր պաշտոնական տեղը ցուցահանդեսի դահլիճում: Դժվար է պատկերացնել այդ ցուցահանդեսին ներկայացված պատկերազարդումների այլանդակությունը… ապացուցել ադրբեջանցիներին, որ մարերը նրանց նախնիներն են ես չկարողացա, քանի որ դա իրականությանը չէր համապատասխանում»:
Գիտնականը նշում է, որ Ադրբեջանում հրապարակվել է պարսկական միջնադարյան աղբյուրներից մեկը, որից դուրս էին բերվել հայերի մասին հիշատակությունները:
Իր հուշերում գիտնականը խոստովանում է, որ «Միդիայի պատմությունը» հաստափոր աշխատությունը գրել է միմիայն կարիքից դրդված: Դրանից հետո, համատեղ աշխատանքնեն արգելող օրենքի ընդունվելուց հետո, գիտնականը, ինչպես ինքն է նշում, մեծ սիրով լքել է ադրբեջանական` կեղծիքներով հարուստ ակադեմիան, մի վայր, ուր այդ երկրի իշանությունների հրահանգով` «Ադրբեջան» կոչվող երկրի պատմությունն էր սարքվում:
ArmAr.am












