Գլխավոր » Լրահոս

Ուսանողները դասի կգնան, որովհետև նրանց իմունային համակարգը հզոր է

Դեկտեմբեր 8, 2009թ. 15:54

ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բալոյանն այսօր անդրադարձել է երկրում առկա համաճարակային իրավիճակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ  դեկտեմբերի 8-19-ը հանրապետության դպրոցներում ու մանկապարտեզներում հաճախումները դադարեցնելու վերաբերյալ ԿԳ նախարարի որոշումը գրիպի համաճարակը կանխելու դասական միջոց է:

Իսկ թե ինչո՞ւ կրթության նախարարի հրամանը  չի տարածվում բուհերի ուսանողների վրա` Արա Բաբլոյանը պատասխանել է.«Ուսանողները ռիսկային խմբում չեն, նրանց իմունային համակարգը ավելի հզոր է եւ նրանք այդքան էլ ենթական չեն այդ հիվանդությանը, դրա համար առաջին հերթին դպրոցներին ուշադրություն դարձվեց: Երկրորդ, ուսանողներն այս ընթացքում այդքան էլ շատ չեն հաճախում ԲՈՒՀ: Նրանք հիմնականում տանը պատրաստվում են քննությունների»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն