Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արտակ Զաքարյան. « Աթենքում վերահաստատվեց ինքնորոշման սկզբունքի հիման վրա ԼՂՀ խնդրի կարգավորման հետագա գործըթնացը»

Դեկտեմբեր 8, 2009թ. 18:12

artak_zaqaryan2009 թվականը մոտենում է ավարտին եւ սովորության համաձայն, քաղաքական ուժերն ու կառավարման մարմիններն ամփոփում են անցնող տարին:

Այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական գեռքբերումներին ու բացթողումներին է անդրադարձել ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:

Նա անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած,  մի քանի ուշագրավ գործընթաց առանձնացրեց, որոնք կարեւոր են մեր երկրի հասարական ու քաղաքական կյանքի համար. նախ արտաքին քաղաքական հարաբերություններում տարվա կարեւորագույն իրադարձություն համարեց հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր երկրի նախագահի նախաձեռնությունը: Խոսքն այս դեպքում հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին է:

Պատգամավորի դիտարկմամբ` Հայաստանի քաղաքական կյանքում եւս մեկ խոշոր իրադարձություն է տեղի ունեցել.«Տեղի ունեցավ ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությունը` համահայկական մակարդակի վրա բարձրացնելով քննարկվող խնդիրները, ինչը, այսպես ասած, ամփոփվեց հոկտեմբերի 10- ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններով»:

Արձանագրութուններն ընդամենը գործընթացի սկիզբն են, որով հստակ ամրագրվում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներով: Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման համար անընդհատ շրջանառվում է «ողջամիտ ժամկետ» արտահայտությունը: Արտակ Զաքարյանի պարզաբանմամբ. «որքան արագ, այնքան` լավ: Ժամկետները դրանք որոշակի ընթացակարգեր են, որոնք, իհարկե, պետք է իրականացվեն»:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հետ կապված տարին նույնպես հաջող էր: «Կարեւորագույն ձեռքբերում էր նաեւ այն, որ բոլորովին վերջերս Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ԵԱՀԿ անդամ- երկրների նախարարների կոմիտեի հայտարարությունը եղավ,որտեղ եւս մեկ անգամ վերահաստատվեցին խնդրի խաղաղ կարգավորման եւ սպառնալիքի ու ուժի կիրառման բացառման եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրա խնդրի հետագա կարգավորման գործըթնացը»- ասաց նա:

Արտաքին քաղաքականությունում կարեւոր էր նաեւ, որ ՀՀ- ն ներգրավվեց Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում:

Ներքաղաքական կյանքում նա առանձնացրեց հետաքրքիր վերադասավորումները. ՀՅԴ- ն դուրս եկավ կոալիցիայի կազմից, կոլաիցիոն կառավարությունը, սակայն, շարունակում է աշխատել:

2010 թվականին սպասվող խնդիրների մասին խոսելով էլ` արձանագրեց. «Ոչ մի բան չի փոփոխվում: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել արտաքին քաղաքականության սկզբունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ կարգավորման խնդրի գործընթացում, հայ- թուրքական խնդրի կարգավորման գործընթացում, ներքաղաքական, տնտեսական ու սոցիալական այն ծրագրերում, որոնք ընկած են նախագահի նախընտրական ծրագրում»:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն