Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել նորանշանակ դեսպան Յանետովիչին

Դեկտեմբեր 8, 2009թ. 19:04

MAR_5469 (1)Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչը (Želko Janjetović) /նստավայրը` Մոսկվա/:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Յանետովիչին` իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով: Ընդգծելով Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ փոխգործակցությունը զարգացնելու մեր երկրի հետաքրքրությունը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ երկու երկրների հարաբերությունները դեռեւս սաղմնավորման փուլում են, բայց զարգացման մեծ հնարավորություններ ունեն: Նա հույս է հայտնել, որ նաեւ դեսպանի անմիջական օժանդակությամբ  առկա ներուժը կսկսվի իրացվել, եւ  երկու երկրների փոխգործակցությունը երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով կդառնա ավելի դինամիկ եւ արդյունավետ:

Զրույցի ժամանակ կողմերը կարեւորել են փոխհարաբերությունների համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու բազմաշերտ համագործակցություն:

Դեսպան Յանետովիչը համառոտ ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տնտեսական իրավիճակը:

Հանրապետության Նախագահը եւ նորանշանակ դիվանագետը մտքեր են փոխանակել նաեւ բալկանյան եւ հարավկովկասյան տարածաշրջանների խնդիրների ու զարգացումների վերաբերյալ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն