Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Արևմուտքը քննադատել է Թուրքիայի քրդական կուսակցության փակման փորձերը

Դեկտեմբեր 8, 2009թ. 19:57

untitledԻնչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, այսօր Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկելու է Թուրքիայի խորհրդարանում 21 տեղ զբաղեցնող, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու`   գլխավոր դատախազության հայցադիմումը։

Հիշեցնեք, որ գլխավոր դատախազությունը «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ և պահանջում է փակել կուսակցությունը և 221 կուսակցակաների զրկել քաղաքական գործունեության իրավունքից։

Արևմտյան որոշ գործիչներ քննադատել են Թուրքիայում կուսակցություն փակելու գործընթացը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այս կապակցությամբ հայտարարել է, Թուրքիան պետք է լավ հաշվարկի իր քայլերը,  քանի որ տվյալ կուսակցությունն անհրաժեշտ է Թուրքիային` ժողովրդավարության հաստատման համար, իսկ նրա գործունեության դադարեցումը հակառակ ազդեցությունը կունենա:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն